Ноября 08, 2024 | 12:29
Наука
Образование
Внедрение новых образовательных инструментов на платформе управления учебным процессом ЕГУ
Образовательный и исследовательский центр информационных технологий внедрил образовательные инструменты для преподавания технологических предметов в области информатики и инженерии на платформе управления учебным процессом ЕГУ «e-learning». Эти образовательные инструменты особенно применимы к курсам, в процессе обучения которым используются задачи по программированию и тесты.
Կրթական նոր գործիքների ներդրման համար հիմք են հանդիսացել այն խնդիրները, որոնք առկա են ուսուցման գործընթացում։ Համակարգչային գիտության և ճարտարագիտության ոլորտներում տեխնոլոգիական առարկաների ուսուցման դասընթացների ծրագրավորման առաջադրանքները և թեստերը առանձնահատուկ դժվարություններ են առաջացնում ինչպես ուսանողների, այնպես էլ դասավանդողների համար, ինչը պահանջում է ծավալուն աշխատանք և հաճախակի մոնիթորինգ:
ԵՊՀ ՏՏԿՀ կենտրոնը առաջարկում է թվային տեխնոլոգիաների կիրառմամբ լուծել կամ մեղմացնել մի շարք մարտահրավերներ` ուսուցման գործընթացը դարձնելով ավելի դինամիկ, ստեղծագործական և հարմարեցված ժամանակակից պահանջներին:
ՏՏԿՀ կենտրոնի գործադիր տնօրեն Արթուր Ավագյանը, կարևորելով կրթական նոր գործիքների ներդրման անհրաժեշտությունը, ընդգծեց, որ առցանց գործիքները ապահովում են ավտոմատացված արագ, ստանդարտացված և օբյեկտիվ գնահատում, խրախուսում ուսանողների միջև համագործակցությունը, ապահովում արագ թարմացում, անհատական մոտեցում, վերլուծական հետադարձ կարծիքի տրամադրում և մի շարք այլ առավելություններ։
Կարևորելով հիբրիդ ուսուցումը՝ նա շեշտեց․ «Հիբրիդ ուսուցումը կարող է կտրուկ բարելավել թվային գործիքների կիրառումը, որը համատեղում է ֆիզիկական և առցանց ուսուցման առավելությունները։ Մասնավորապես «Moodle LMS»-ի «Workshop», «CodeRunner» և «VPL» գործիքների կիրառումը կարող է արմատապես փոխել դասավանդման և ուսուցման կազմակերպման ձևը՝ թույլ տալով ապահովել ավելի ճկուն, արդյունավետ և անհատականացված մոտեցում, ուսումնական գործընթացը դարձնելով է՛լ ավելի հետաքրքիր ու արդյունավետ ուսանողների համար»։
Այս գործիքներն արդյունավետ ձևով կիրառվում են ՏՏԿՀ կենտրոնի ընթացիկ քննությունների շրջանակում։ Իսկ 2024-25 ուստարվա առաջին կիսամյակի ընթացիկ քննություններն ավտոմատ թեստավորման եղանակով անցկացրին նաև Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, Մաթեմատիկայի և մեխանիկայի, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետները։
ՏՏԿՀ կենտրոնի Տեղեկատվական համակարգերի ամբիոնի դասախոս Աննա Մալխասյանը, ամփոփելով «Ամպային հաշվարկներ» դասընթացի ընթացիկ քննությունը, արտահայտեց իր կարծիքը. «Համակարգը շատ հարուստ ու ճկուն է, ունի հարցաշարի սահմանման համար ընտրության լայն տեսականի, հայերեն լավ բացատրություններով»։
Նույն կենտրոնի մագիստրանտ Սանդուխտ Հակոբյանը, իր գոհունակությունը հայտնելով ներդրված համակարգից, նշեց. «Ես ոգևորված եմ թեստային քննությունների նոր համակարգով, որը ներդրվում է մեր համալսարանում: Այս մոտեցումն առաջարկում է ավելի արդյունավետ և պարզեցված միջոց՝ գնահատելու մեր գիտելիքները՝ դարձնելով քննություններն ավելի քիչ սթրեսային և ավելի կենտրոնացած ուսման վրա: Վստահ եմ, որ այն ուսանողներին կտրամադրի ավելի արդար և հետևողական գնահատման գործընթաց: Շատ ուրախ եմ, որ մեր համալսարանը նմանօրինակ առաջադեմ քայլեր է անում ուսանողների համար»:
Կրթական գործընթացի կառավարման հարթակում նոր գործիքների կիրառումը զգալիորեն բարելավում է ուսուցման գործընթացի կազմակերպումը՝ ապահովելով ավելի ճկուն և հարմարավետ միջավայր, հատկապես մեծ թվով ուսանողներ ունեցող լսարաններում։