Ноября 08, 2024 | 15:42
Партнеры
Образование
Международное сотрудничество
Расширение армяно-греческих научных и образовательных связей - в центре обсуждения
Чрезвычайный и Полномочный Посол Греции Христос Софианопулос посетил ЕГУ для обсуждения программ, направленных на развитие образовательной и исследовательской сферы, а также других вопросов, представляющих двусторонний интерес. Посол также принял участие в фотовыставке «Между двумя родинами», целью которой является содействие развитию армяно-греческих отношений.
ԵՊՀ ռեկտորը ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին ներկայացրեց ԵՊՀ-ում կրթական ու հետազոտական ոլորտների զարգացմանը, ինչպես նաև միջազգայնացմանն ուղղված ծրագրերը՝ փաստելով, որ ԵՊՀ-ն համագործակցում է Հունաստանի բուհերի հետ և պատրաստ է է՛լ ավելի ընդլայնելու համագործակցությունը հունական կրթագիտական կառույցների հետ։
Հովհաննես Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ԵՊՀ-ում հաջողությամբ գործում է Հունագիտության գիտաուսումնական կենտրոնը, որտեղ իրականացվում են նոր հունարենի դասավանդում և գիտահետազոտական աշխատանք՝ նպաստելով հայ–հունական մշակութային կապերի ամրապնդմանը։ Ռեկտորը հավելեց նաև, որ ԵՊՀ-ն Արիստոտելի անվան Սալոնիկի համալսարանի հետ համագործակցում է «ՅԱՍՈՆ» ծրագրի շրջանակում, որը հնարավորություն է ընձեռում ԵՊՀ ուսանողներին մասնակցելու հունարենին և հունական մշակույթին նվիրված մեկամսյա, ինչպես նաև ութամսյա դասընթացներին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու և նոր հնարավորություններ ստեղծելու գաղափարներ ու ուղիներ։
Դեսպանը հանդիպում ունեցավ նաև ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ՝ հանդես գալով դասախոսությամբ։ Նա անդրադարձավ Հայաստան-Հունաստան դիվանագիտական հարաբերությունների 30-ամյա պատմությանը, հայ-հունական բարիդրացիական հարաբերություններին, ընդգծեց մշակութային, կրթական և այլ ոլորտներում գործակցային կապերը։ Դեսպանը խոսեց Հունաստանի արտաքին քաղաքական դիրքորոշումից, ինչպես նաև ծավալվեց քննարկում աշխարհաքաղաքական վերջին զարգացումների շուրջ։
Դասախոսության ավարտին Խրիստոս Սոֆիանոպուլոսը մասնակցեց «Երկու հայրենիքի միջև» խորագրով ցուցահանդեսին, որտեղ ներկայացված են Հունաստանի հայերի պատմությունները Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։ Ցուցահանդեսը կազմակերպվել է ԵՊՀ հունագիտության կենտրոնի և Հայաստանում Հունաստանի դեսպանության համագործակցությամբ։ Ցուցահանդեսին ներկա էր նաև Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։
Նշենք, որ ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 24-ը։