Ноября 26, 2024 | 11:11
Международное сотрудничество
Непрерывное образование
Студенческий
Арменоведение - профессиональный выбор китайских студентов
Выпускники китайского колледжа Хэйхэ и Харбинского технологического института Тай Рубинг и Сюй Цзайсюй продолжают обучение в ЕГУ. Сейчас они являются студентами первого курса магистерской образовательной программы «Арменоведение». Продолжая обучение в ЕГУ, китайские студенты подробно изучат дисциплины, входящие в программу арменоведения и тем самым внесут вклад в укрепление армяно-китайских научно-образовательных и культурных связей.
Համալսարանում չինացի ուսանողները սովորում են ՀՀ ԿԳՄՍՆ և ՉԺՀ կրթության նախարարության միջև կնքված համաձայնագրի շրջանակում:
Հեյհեյի քոլեջում պատմություն ուսումնասիրելուց հետո Դայ Ռուբինգը որոշել է մասնագիտանալ հայագիտության ուղղությամբ։ Ըստ նրա՝ ԵՊՀ-ն ընտրելու պատճառներից է այն, որ համալսարանն ունի շատ հին պատմություն և ուսանողական մեծ միջավայր։
«Ես ցանկանում էի գալ ԵՊՀ՝ առավել խորքային ուսումնասիրելու Հայաստանի պատմությունն ու ավանդույթները։ Մտադիր եմ ապագայում աշխատել Չինաստանի կառավարությունում՝ դիվանագիտական հարաբերությունների բնագավառում»,- ասաց նա։
Դայ Ռուբինգն ընդգծեց, որ Չինաստանի կապերը Հայաստանի հետ բավականին զարգացած են՝ սկսած դիվանագիտական հարաբերություններից մինչև Երևանում Կոնֆուցիուսի ինստիտուտի հիմնումը։ Անդրադառնալով երկու երկրների գործընկերային կապերին՝ նա նշեց․ «Ուշագրավ է, որ Չինաստանի մի շարք համալսարաններում հայերեն է դասավանդվում։ Ես իրապես հավանել եմ Հայաստանը և պատրաստվում եմ հայագիտության ոլորտում նոր գիտելիքներ ձեռք բերելուց հետո իմ չինացի ծանոթներին մանրամասնորեն ներկայացնել հայ ժողովրդի ավանդույթներն ու արժեքները։ Հուսով եմ, որ երկու երկրների ժողովուրդները, առավել լավ ճանաչելով միմյանց, կամրապնդեն կապերը»։
Դայ Ռուբինգը հույս ունի, որ մեկ տարի անց կկարողանա ընթերցել հայ գրականություն և ազատ շփվել հայերենով։ Ի դեպ, նա համալսարանում ներկայանում է Անուշ անունով, քանի որ այն իմաստով մոտ է իր չինական անվանը։
Հարբինի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտ Քսու Ջայքսուն ԵՊՀ-ում ներկայանում է Ձյունիկ անունով, որը համարժեք է իր չինական անվանը: Նա Հարբինի տեխնոլոգիական ինստիտուտի և ԵՊՀ կրթության կազմակերպման հարցերում էական տարբերություններ չի տեսնում։ Խոսելով հայ դասախոսների և ուսանողների բարեհամբույր ու ընկերական վերաբերմունքից՝ նա նշեց․ « Հայ ուսանողների հետ սովորելը շատ հետաքրքիր է։ Ինձ շատ է դուր գալիս այն, որ նրանք միշտ պատրաստ են օգնության հասնելու այն պահին, երբ կա դրա անհրաժեշտությունը: Նախքան Հայաստան գալը ծանոթ էի Հայաստանի պատմությանը, իսկ այստեղ գալով՝ բացահայտեցի, որ Հայաստանը նաև շատ գեղեցիկ երկիր է»։
Չինաստանից ժամանած ուսանողները երկու տարի կուսանեն «Հայագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրում:
Կրթական ծրագրի համակարգող Արման Եղիազարյանը, խոսելով ծրագրից, մատնանշեց, որ 10 տարի առաջ, երբ գործարկվեց կրթական ծրագիրը, հիմնական նպատակը Սփյուռքի դպրոցների համար ուսուցիչներ, դպրոցի ղեկավարներ պատրաստելն էր։ Սակայն վերջին տարիներին նկատելի դարձավ չինացի ուսանողների մեծ հետաքրքրությունը հայագիտության նկատմամբ:
«Երբ հանրահռչակեցինք մեր կրթական ծրագրի առանձնահատկությունները, երեք տարի առաջ նկատեցինք, որ չինացիների կողմից առկա է հետաքրքրություն: Ուսանողն այս կրթական ծրագրի շրջանակում ուսումնասիրում է «Հայոց պատմություն», «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայկական մշակույթ», «Հայկական սփյուռք» հայագիտական գիտաճյուղերը»,- շեշտեց Արման Եղիազարյանը:
Նախքան մագիստրատուրա ընդունվելը չինացի ուսանողները ԵՊՀ-ում անցնում են հայերենի նախապատրաստական դասընթացներ, իսկ ընդունվելուց հետո՝ խորացված գիտելիքներ ստանում նաև արդի հայերենից, գրաբարից, արևմտահայերենից: Արման Եղիազարյանն ընդգծեց, որ առաջին մեկ տարին դասախոսներն առանձնահատուկ վերաբերմունք են ցուցաբերում չինացիների նկատմամբ՝ հայերենով դասավանդվող առարկաներն առավել ընկալելի մատուցելու համար, իսկ մեկ տարի անց նրանք արդեն լիարժեք ընդգրկվում են դասերին և ուսման գործընթացում մեծ աջակցության կարիք չեն ունենում:
Արման Եղիազարյանը հավելեց, որ երեք տարի առաջ Չինաստանից եկած ուսանողներից մեկը, որն արդեն իսկ ավարտել է «Հայագիտություն» մագիստրոսական կրթական ծրագիրը, ներկայում ԵՊՀ ասպիրանտ է և իր իսկ ղեկավարությամբ թեկնածուական ատենախոսություն է գրում հայ-չինական մշակութային կապերի մասին: