Ноября 01, 2024 | 17:43
Наука
Образование
Международное сотрудничество
В ЕГУ прошел семинар в рамках проекта «DEvision»
С 28 октября по 1 ноября в Ереванском государственном университете в рамках проекта «DEvision. цифровое соединение реальной и виртуальной среды» прошёл семинар по управлению и мониторингу проекта, в котором приняли участие академические и отраслевые эксперты из Армении, Кыргызстана и Австрии.

Աշխատաժողովի շրջանակում անցկացվեցին քարտեզագրման, տվյալների հավաքագրման և թվային ուսուցման նորարարական մոտեցումների ուսումնասիրմանն ուղղված սեմինարներ, շնորհանդեսներ և դաշտային հետազոտություններ:

Գիտական միջոցառումը մեկնարկեց CAC պորտալի միջոցով Երևանի ժառանգության քարտեզագրմանը նվիրված սեմինարով, որը վարեցին Զալցբուրգի համալսարանի գեոինֆորմատիկայի-Z-GIS բաժնի ավագ գիտաշխատող Մանֆրեդ Միթլբլոքը և ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ասպիրանտ Մարիամ Պետրոսյանը։
Սեմինարին հաջորդեց հանդիպումը Ավստրիայի զարգացման գործակալության «APPEAR» ծրագրի համակարգող Ռայներ Այնզեբերգերի հետ, որի ժամանակ ներկայացվեցին «DEvision» նախագծի կարգավիճակը, ընթացքն ու ձեռքբերումները: Անցկացվեցին նաև գործնական քննարկումներ, ինչպիսիք են «Quick Capture My_City_TOUR»-ը և մշակված մոդուլների վերանայումը:
Հոկտեմբերի 30-ին մասնակիցներն ուղևորվեցին Սևանա լիճ՝ դաշտային հետազոտության՝ «OpenStreetMap» տվյալների ներդրման նպատակով:

Աշխատաժողովի եզրափակիչ օրը ներկայացվեցին Երևանի պետական համալսարանի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ասպիրանտների կատարած հետազոտական աշխատանքները։
Միջոցառումը բացառիկ հարթակ էր գիտելիքների փոխանակման, համագործակցության և թվային ու ֆիզիկական քարտեզագրման միջավայրերի միջև առկա գործակցությունն ուսումնասիրելու համար: