Ноября 28, 2024 | 15:13
Образование
Непрерывное образование
В рамках сотрудничества ЕГУ и «Apricot Capital» был проведён мастер-класс
В рамках сотрудничества Ереванского государственного университета и ведущей армянской инвестиционной компании «Apricot Capital» в университете был проведён интерактивный мастер-класс на тему «Инвестиции: Почему? Когда? Как?» с целью повышения уровня финансовой грамотности и содействия формированию ответственной инвестиционной культуры в Армении.
«Էփրիքոթ Կապիտալ» ընկերության գործառնական տնօրեն Դավիթ Ղուկասյանը վարպետության դասի շրջանակում ուսանողներին ներկայացրեց ներդրումների ոլորտը, ներդրումային ամենատարածված գործիքները, դրանց առանձնահատկություններն ու ռիսկերը, ինչպես նաև հայաստանյան և միջազգային շուկաներում առկա ներդրումային հնարավորությունները, ներդրումների տեսակները։
Բացի դրանից՝ անցկացվեց նաև հարցում, որի շնորհիվ ուսանողներին հնարավորություն ընձեռվեց ստուգելու ոլորտի վերաբերյալ իրենց գիտելիքները, ինչպես նաև բացահայտելու պատկերացումների համապատասխանությունը իրական ներդրումային ոլորտին։ Առցանց հարցումից հետո բանախոսը և ուսանողները քննարկեցին անցկացված հարցման շրջանակում ուսանողների տված բոլոր պատասխանները։
Մասնակիցները վարպետության դասի ավարտին իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին բանախոսին և ստացան սպառիչ պատասխաններ։
Նշենք, որ Երևանի պետական համալսարանի և «Էփրիքոթ Կապիտալ» ընկերության միջև 2023 թվականին ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակում կողմերն իրականացնելու են ֆինանսական ոլորտի մասնագետների վերապատրաստման, կրթական և գիտահետազոտական լրացուցիչ աշխատանքների համատեղ ծրագրեր։