Февраля 20, 2025 | 15:29
Партнеры
Образование
В ЕГУ при поддержке компании "Grovf" открылась лаборатория проектирования и верификации микросхем
В Институте физики Ереванского государственного университета состоялось торжественное открытие лаборатории, оснащенной оборудованием, соответствующим современным образовательным стандартам. Лаборатория, отремонтированная при поддержке компании «Grovf», предоставит студентам возможность не только углублять теоретические знания, но и приобретать и развивать практические навыки и умения.

Կարևորելով գործընկերության ու համագործակցության դերը ուսանողների կրթության կազմակերպման գործում և նպատակ ունենալով պատրաստելու բարձր որակավորում ունեցող ՏՏ մասնագետների՝ դեռ նախորդ տարի Երևանի պետական համալսարանի և «Գրովֆ» ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր։ Հուշագրով նախատեսված լաբորատորիայի բացումը իրականություն դարձավ․ ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտում ստեղծվեց Չիպերի նախագծման և վերիֆիկացման լաբորատորիա («ASIC Design & Verification Lab»), որն ունի միջազգային չափանիշներին համապատասխան սարքավորումներ և գերժամանակակից միջավայր։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը իր ելույթում կարևորեց գիտության և կրթության շարունակական զարգացումը՝ նշելով, որ նոր լաբորատորիայի բացումը կնպաստի գիտահետազոտական աշխատանքների լավարկմանը, ինչպես նաև նորարարական նախագծերի իրագործմանը:
«Այսօր այս լաբորատորիայի բացումը հիմք է երկարաժամկետ համագործակցության, կրթական ծրագրերի բարելավման և փոփոխման, հետագայում դասընթացների և քննարկումների կազմակերպման համար, ինչը կարևոր է կրթության և աշխատաշուկայի կապի ամրապնդման տեսանկյունից։ Սա նաև հետագայում կայուն ծրագրի ստեղծման հիմք է»,- ընդգծեց ԵՊՀ ռեկտորը։ Նա շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի, ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի աշխատակազմին, պրոֆեսորներին՝ նրանց աշխատանքի համար։ Ռեկտորը շեշտեց, որ իրականացվող աշխատանքների և ներդրված ջանքերի շնորհիվ ֆիզիկայի բնագավառում միջազգային ամսագրերում հրապարակվող հոդվածների քանակով ԵՊՀ-ն նույնպես առաջատար է։

Խոսելով ԵՊՀ-ի հետ համագործակցության կարևորության մասին՝ ընկերության տնօրեն Խաչիկ Սահակյանը նշեց, որ լաբորատորիան կազմակերպության աշխատակիցների երկարաժամկետ աշխատանքի և նվիրումի արդյունքն է՝ ՀՀ-ում չիպերի նախագծման վերաբերյալ գիտելիք ստեղծելու նպատակով։
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Խաչատուր Ներկարարյանը կարևորեց համագործակցության բազմակողմանիությունը։ «Աշխարհի բոլոր համալսարանների պես մենք էլ համագործակցում ենք մասնավոր կազմակերպությունների հետ. դա գործընկերային հարաբերություններ հաստատելու կարևորագույն բաղադրիչներից է։ Ավելին՝ մենք ակտիվ կապեր ունենք «Գրովֆ» ընկերության հետ, որը մասնագիտացած է ինֆորմացիայի մշակման և ազդանշանների վերլուծության բարդ համակարգերի, ինչպես նաև չիպերի նախագծման ոլորտում։ Պայմանավորվել ենք, որ ընկերության մասնագետները դասավանդեն ԵՊՀ-ում, ինչը լրացուցիչ հմտությունների ձեռքբերման ճանապարհ է»,- նշեց Խ․ Ներկարարյանը։
Փոխշահավետ համագործակցության արդյունքում ԵՊՀ ուսանողները հնարավորություն կունենան աշխատանքի անցնելու «Գրովֆ» ընկերությունում։

Արժևորելով իրականացվող համատեղ աշխատանքները՝ «Գրովֆ» ակադեմիայի ծրագրերի համակարգող Լենա Սարգսյանը նշեց. «Այն, ինչ մենք անում ենք, իրականում նորություն չէ. քանիցս իրականացրել ենք ինթերնշիփային ծրագրեր։ Մեր ակադեմիան համագործակցության տարատեսակ նախագծեր է իրականացնում տարբեր համալսարանների հետ։ Այդօրինակ նախագծերի շրջանակում առաջին լաբորատորիան բացվեց հենց ԵՊՀ-ում, քանի որ շատերս համալսարանականներ ենք, կարելի է ասել՝ սա նաև մեր երախտիքի արտահայտությունն է։ Շատ կարևոր է տեխնոլոգիական աշխարհում ձեռքը զարկերակին պահել և ուսանողներին տրամադրել արդիական գիտելիքներ։ Այն, ինչ ուսանողները սովորում էին ընկերությունում անցկացվող եռամսյա վերապատրաստումների ժամանակ, այժմ առավել խորացված ձևով կուսուցանվի 2 կիսամյակի ընթացքում, ինչը կընձեռի հիմնավոր գիտելիքներ ստանալու հնարավորություն»։
Բացման արարողությունը, որին ներկա էին Ֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսորադասախոսական համակազմը, ինչպես նաև ուսանողներ, ուղեկցվեց համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ քննարկումներով։