Февраля 28, 2025 | 16:59
Партнеры
Библиотека
Современная среда. Вестибюль библиотеки будет отремонтирован при поддержке Благотворительного фонда «Измирлян»
105-летие библиотеки имени Саркиса и Мари Измирлянов Ереванского государственного университета ознаменовалось новым важным партнёрским шагом. Ректор ЕГУ Оганнес Оганнисян и директор фонда «Измирлян» Армен Чобанян подписали договор дарения. Согласно этому договору, вестибюль библиотеки имени Саргиса и Мари Измирлянов ЕГУ будет отремонтирован при поддержке фонда.

«Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի ներդրումը ոչ միայն ֆինանսական աջակցություն է, այլև առանձնահատուկ ուշադրություն՝ ժամանակակից կրթական միջավայր ստեղծելու գործում։
Նախագծի իրագործման համար հիմնադրամի նախատեսած 500,000 ԱՄՆ դոլար նվիրատվությունը հնարավորություն կտա հիմնանորոգելու գրադարանի նախասրահը՝ առաջին հարկը, արդիականացնելու լուսավորության համակարգը և տեղադրելու ապակեպատ տանիք՝ ուսանողների, դասախոսների, հետազոտողների համար ստեղծելով նորարարական, ժամանակակից և ոգեշնչող միջավայր:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի աջակցությունը, շնորհակալություն հայտնեց Իզմիրլյան ընտանիքին և բարեգործական հիմնադրամին՝ նախագծի իրականացումը հնարավոր դարձնելու համար։

«Այսօր մեկնարկում ենք այն նախաձեռնությունը, որի իրականացմանը երկար ենք սպասել։ Յուրաքանչյուր մեծ գործ սկսվում է երազանքից. մենք ունեցանք այս երազանքը, այն ձևակերպեցինք և հանձնեցինք թղթին. այսօր տեսնում ենք արդյունքը։ Նախագծի իրագործման կարևոր բաղադրիչներից է նաև կահավորումը, որի իրականացման պարտավորությունը ստանձնել է ԵՊՀ-ն: Այս ուղղությամբ ևս աշխատանքներ ենք իրականացնում»,- նշեց Հովհաննես Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս տարի մեծ շուքով կկազմակերպվի գրադարանի առաջին հարկի բացումը։
Ռեկտորի խոսքով այս աշխատանքները նպատակաուղղված են նրան, որ ուսանողներն իրենց ժամանակի մեծ մասն անցկացնեն գրադարանում՝ ուսումը, ընթերցանությունը, գիտական աշխատանքը ժամանակակից միջավայրում կազմակերպելու համար։
«Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանը, կարևորելով այս երկկողմ համագործակցությունը, նշեց․ «Սա մենք դիտարկում ենք որպես երկուստեք աշխատանքի արդյունք, այն գործընթացի շարունակություն, որը սկսել ենք Երևանի պետական համալսարանի հետ։ Մենք տեսնում ենք, որ համալսարանն անդադար փոփոխություններ է իրականացնում, ինչը շատ կարևոր է մեր երկրի զարգացման համար»։
Չոբանյանն ընդգծեց, որ այսպիսի համագործակցությունները Հայաստանի կրթական և գիտական միջավայրի զարգացմանը նպաստող երկարաժամկետ ու կարևոր քայլեր են:
ԵՊՀ գրադարանի լավագույն բարեկամներից և մեծամասշտաբ նախագծերի աջակից «Իզմիրլյան» հիմնադրամի նվիրատվությունը կնպաստի գրադարանի դերի ընդլայնմանը՝ դարձնելով այն ոչ միայն ընթերցանության համար նախատեսված տարածք, այլ նաև բազմագործառույթ միջավայր՝ նախատեսված քննարկումների, սեմինարների ու գիտական հետազոտությունների իրականացման համար: Գրադարանի նախասրահը կվերածվի մի հարթակի, ուր նորարարական գաղափարները, ստեղծագործական քննարկումները կհամադրվեն ուսուցման և հետազոտության շարունակական զարգացման հետ։
Գրադարանի 105-ամյակի առիթով գրադարանի տնօրեն Ավետիք Մեջլումյանը հյուրերին նվիրեց հայ մանրանկարիչ Մինասի գիրք-ալբոմը։
Նշենք՝ այսօր գրադարանն ունի շուրջ 1,5 միլիոն միավոր գրականություն։ Գիտատեխնիկական վերափոխումներին զուգընթաց՝ համալրվում են նաև գրադարանի ֆոնդերը հնարավոր բոլոր միջոցներով՝ պետական հատկացումներ, գրքափոխանակություն, դրամաշնորհներ, նվիրատվություններ։ Գրադարանը համալրվում է տարբեր բնագավառներին վերաբերող արդիական գրականությամբ և հավաքածուներով (Գալուստ Գյուլբեկյանի (4400 միավոր), Հ. Թաքեսյանի (2800 միավոր), Ա. Սախարովի (1200 միավոր))։ ԵՊՀ գիտական գրադարանն անվանակոչվել է Սարգիս և Մարի Իզմիրլյանների անունով 1997 թվականի հոկտեմբերի 7-ից: Նրանց որդին ՀՀ ազգային հերոս Տիգրան Իզմիրլյանն է, իսկ թոռը՝ «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն, ԵՊՀ պատվավոր դոկտոր Սարգիս Իզմիրլյանը։
Այսպիսով՝ ԵՊՀ-ի և «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի համագործակցությունն ընդգծում է կրթության, գիտության առաջընթացին նպաստող կարևոր նախաձեռնությունները, որոնք հետագայում կնպաստեն հայ ուսանողների, գիտնականների ու հետազոտողների մտավոր զարգացմանը:
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի նախասրահի հիմնանորոգման նախագիծը՝ լուսանկարներով։














