Марта 14, 2025 | 17:15
Наука
Партнеры
Международное сотрудничество
Востоковедение – одна из основных сфер межвузовского сотрудничества. Российские учёные посетили ЕГУ
Сегодня в ЕГУ побывали директор Института стран Азии и Африки МГУ Алексей Маслов, заведующий кафедрой Кавказа и стран Центральной Азии Алексей Муравьев и заместитель директора института по вопросам международных отношений Екатерина Синцова. Гости встретились с ректором ЕГУ Оганнесом Оганнисяном, обсудили возможности расширения сотрудничества, затем посетили факультет востоковедения, затронули пути укрепления существующих партнёрских связей. В ходе визита гости также выступили с лекциями.

ԵՊՀ ռեկտորի հետ հանդիպմանը, որին ներկա էին նաև ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը և Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, ներկայացվեցին երկու կառույցների գործունեության հիմնական ուղղություններն ու առաջիկա ծրագրերը։

Բացի դրանից՝ քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ ծրագրերի ու նախագծերի իրագործման հնարավորություններն ու համագործակցությունն ընդլայնելու ուղիները։ Մասնավորապես՝ կարևորվեցին դասախոսների և ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացումը, ինչպես նաև տարբեր ոլորտներում լավագույն փորձի փոխանակումը։ Ալեքսեյ Մասլովը նշեց, որ նախատեսում են վերաբացել հայագիտության կենտրոնը, որի շրջանակում ևս կիրագործվեն մի շարք համատեղ ծրագրեր։
Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, ֆակուլտետում ներկայացնելով հյուրերին, այցի մանրամասների մասին նշեց. «Հյուրերը համալսարան այցելեցին երկու ֆակուլտետների միջև գործակցության շրջանակում՝ տեղում քննարկելու համագործակցության նոր փուլը և կոնկրետ ծրագրեր: Համագործակցության շրջանակում նախատեսվում են դասախոսների և ուսանողների փոխանակման, հետազոտական համատեղ ծրագրերի իրականացում և հրատարակությունների պատրաստում, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի հետ ամառային արևելագիտական դպրոցի անցկացում և այլ ծրագրեր»:

Գիտակրթական ոլորտում գործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերի քննարկումներից հետո Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրեն, հայտնի չինագետ, պրոֆեսոր Ա. Մասլովը ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում հանդես եկավ դասախոսությամբ։ Արևելքի ժողովուրդների պատմության ուսումնասիրության կարևորությունն ընդգծելով՝ նա դասախոսության ընթացքում մասնավորապես անդրադարձավ արևելագիտության արդի հիմնահարցերին, ներկայացրեց մասնագիտական վերլուծություն։ Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների ամբիոնի վարիչ Ա. Մուրավյովն իր դասախոսությամբ անդրադարձավ ՌԴ գիտության մեջ Հարավային Կովկասի գրականությանը՝ որպես արևելագիտության առարկա:
Արևելագիտության ֆակուլտետի ուսխորհրդի նախագահ Մանե Մամյանը, կարևորելով երկու համալսարանների համագործակցության ընդլայնումը, նշեց, որ արևելագիտության հիմնահարցերին առնչվող այս դասախոսությունները կընդլայնեն ուսանողների աշխարհայացքն ու կնպաստեն մասնագիտական զարգացմանը:
Դասախոսություններին ներկա էին Արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ և հյուրեր։ Ավարտին բանախոսները պատասխանեցին ուսանողներին հետաքրքրող հարցերին: