Լիտվայի «Կրթական փոխանակումների աջակցության հիմնադրամ» («Education Exchanges Support Foundation») ազգային գործակալությունը երկրի համալսարաններում ուսանելու համար տրամադրում է կրթաթոշակներ։
Դիմումները կարող են ներկայացվել՝
լիաժամ մագիստրոսի աստիճանի և ինտեգրված ուսուցման համար՝ մինչև 2 տարի տևողությամբ (560 եվրո ամսական կրթաթոշակ և դրամաշնորհ ուսման ընթացքում ստանդարտ ուսումնական ծախսերի համար՝ (դիմումների ներկայացում), master.scholarships@smpf.lt (լրացուցիչ հարցեր),
կարճաժամկետ ուսուցման համար՝ 1 կիսամյակ (6 ամիս, 560 եվրո ամսական կրթաթոշակ՝ բակալավրիատ կամ մագիստրատուրա և 1120 եվրո՝ դոկտորանտուրա, ինչպես նաև դրամաշնորհ ուսման ընթացքում ստանդարտ ուսումնական ծախսերի համար՝ (դիմումների ներկայացում, լրացուցիչ հարցեր),
Լիտվայի մասին ընդհանուր դասընթացների համար՝ 1-2 կիսամյակ (առավելագույնը՝ 10 ամիս, 910 եվրո ամսական կրթաթոշակ և դրամաշնորհ ուսման ընթացքում ստանդարտ ուսումնական ծախսերի համար՝ (դիմումների ներկայացում, լրացուցիչ հարցեր),
լիտվերենի և լիտվական մշակույթի ամառային դասընթացների համար՝ 1 ամիս (910 եվրո ամսական կրթաթոշակ՝ (դիմումների ներկայացում, լրացուցիչ հարցեր)։
Լրացուցիչ հարցերի դեպքում դիմել ծրագրի ղեկավար Վալդա Լյուդավիչիենեին:
Հեռ.՝ +370 685 74067
էլհասցե՝ valda.liudaviciene@smpf.lt, state.scholarships@smpf.lt