Апреля 14, 2025 | 16:20
Образование
Студенческий
Студенческая жизнь
В ЕГУ стартовала межвузовская образовательная симуляционная игра «Модель ООН»
По инициативе Студенческого научного общества факультета международных отношений Ереванского государственного университета в зале заседаний Учёного совета ЕГУ стартовала межвузовская образовательная имитационная игра «Модель ООН». Мероприятие, проведенное в уникальном формате, на этот раз объединило студентов и молодых исследователей из ЕГУ и различных университетов Республики Армения, предоставив им возможность участвовать в дипломатических дебатах и процессах принятия решений.

Այս տարվա «ՄԱԿ մոդել»-ի առանցքում էր արդիական ու մարտահրավերներով հագեցած թեմա՝ «Գլոբալ միգրացիոն ճգնաժամ և փախստականների իրավունքներ»։ Մասնակիցները հանդես եկան տարբեր երկրների ներկայացուցիչների դերերում, ուսումնասիրեցին թե՛ ծագման, թե՛ ընդունող երկրների առջև ծառացած խնդիրները, վերլուծեցին միգրացիոն քաղաքականություններն ու փախստականների իրավունքների խախտումները։
ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Սիրանուշ Բաղումյանը մատնանշեց, որ «ՄԱԿ մոդել»-ը ոչ միայն ֆակուլտետի, այլև ամբողջ համալսարանի ՈՒԳԸ-ի առանցքային ու մասշտաբային նախաձեռնություններից է։

«Միջազգային հարաբերությունների ֆակուլտետն այս ձևաչափը գործարկել է դեռևս 2010 թվականից՝ համալսարանական մակարդակից այն տեղափոխելով ֆակուլտետային դաշտ։ Այժմ արդեն այն դարձել է սիրված և սպասված միջոցառում ողջ ուսանողական համայնքի համար։ Սա համալսարանի՝ միջբուհական համագործակցությունը խթանող կարևորագույն միջոցառումներից է»,- ընդգծեց նա։
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Կարինե Առաքելյանը, խոսելով միջոցառման ձևաչափից, ասաց․ «Միջոցառման ձևաչափն այնպիսին է, որ ուսանողները հանդես գան որպես պատվիրակներ, ներկայացնեն տվյալ երկրի դիրքորոշումը, բարձրաձայնեն առկա խնդիրների մասին և հանդես գան առաջարկներով։ Սա ոչ միայն տեսական գիտելիքի կիրառման, այլև հրապարակային խոսքի, բանակցային հմտությունների զարգացման հրաշալի հարթակ է»։
Ծրագրին մասնակցելու համար հայտեր են ներկայացրել ՀՀ մի շարք բուհերի ուսանողներ, որոնցից առանձնացվել են այն անձինք, որոնք լավագույնս տիրապետում էին թեմային և ունեին ներգրավվածության բարձր մակարդակ։ Հայտագրման փուլից հետո մասնակիցներն անցել են հարցազրույցի փուլ, իսկ այսօր արդեն ազդարարվեց սիմուլյացիոն խաղի պաշտոնական մեկնարկը։
Բացման արարողության ժամանակ ելույթ ունեցավ Հայկական համալսարանի տնօրեն Էդգար Էլբակյանը։ Նա համապարփակ ձևով անդրադարձ կատարեց միգրացիոն խնդիրներին՝ իրազեկելով հատկապես այն ուսանողներին, որոնք թեմայի որոշ ասպեկտներին դեռևս լավ չէին տիրապետում։
Այս տարի հատկապես մեծ ակտիվություն էին ցուցաբերել Հայաստանում ֆրանսիական, Հայ-ռուսական և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանների ուսանողները, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է ծրագրի կարևորությունը՝ որպես համագործակցային և միավորող հարթակ։