Марта 17, 2025 | 17:45
Наука
Образование
Международное сотрудничество
«Армянские герои французского Движения Сопротивления». Научная конференция в ЕГУ
В ЕГУ прошла международная научная конференция «Армянские герои французского Движения Сопротивления», организованная в рамках мероприятий «Недели Манушяна». Это научное мероприятие, организованное по инициативе театрального союза «SATE-ATGH» и культурной организации «ART-IMAJ», имело целью переосмысление наследия Мисака Манушяна и содействие армяно-французскому культурно-историческому диалогу.


ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, ասաց. «Ուրախ ենք այսօր Երևանի պետական համալսարանում հյուրընկալելու այս միջոցառման մասնակիցներին, որը կարևոր է ոչ միայն համաշխարհային քաղաքակրթության և պատմության, այլև հայ-ֆրանսիական կապերի ամրապնդման տեսանկյունից: Մանուշյանները պատմական այն հիշողության կրողն էին, որն ընդհատվել էր Օսմանյան կայսրությունում։ Նրանք լավագույնս գիտակցում էին պետության, պետականության ու ազատության կարևորությունը: ԵՊՀ-ն պատրաստ է իր ներդրումն ունենալու ինչպես կրթության ոլորտում հայ-ֆրանսիական գործակցության ամրապնդման, այնպես էլ դիմադրության շարժման հայ հերոսների հանրայնացման կրթական գործընթացներում»:
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանն ընդգծեց միջոցառման կարևորությունը ուսանողների համար։

«Ցավոք, մեր հայրենակիցների գործունեության, ինչպես նաև տարբեր պետությունների պատմությունների վերաբերյալ հաճախ բավարար տեղեկացվածություն չկա: Նման միջոցառումները հնարավորություն են ընձեռում լրացնելու այդ բացերը՝ հաշվի առնելով հատկապես հայ-ֆրանսիական ռազմավարական հարաբերությունների կարևորությունը»,- մատնանշեց Մխիթար Գաբրիելյանը:
Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին զեկուցումներ, որոնց շրջանակում խոսվեց Միսաք Մանուշյանի և նրա զինակիցների մասին, ներկայացվեց հայ համայնքի դերակատարումը Ֆրանսիայի դիմադրական շարժման ժամանակ:
ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Մինասյանը նշեց, որ իր զեկուցման առանցքում է եղել հայ համայնքի դերը դիմադրական շարժման տարիներին։ Այս համատեքստում նա մատնանշեց․ «Ֆրանսիայի հայ համայնքը մեծապես նպաստել է դիմադրության շարժման կազմակերպմանը՝ մասնակցելով պարտիզանական պայքարին, ինչը օգնել է Ֆրանսիայի ազատագրմանը»:

Գիտաժողովն ամփոփվեց քննարկումներով, որոնց ընթացքում մասնակիցները վերհիշեցին դիմադրական շարժման հայ հերոսների սխրանքները և քննարկեցին նրանց պատմության հանրայնացման անհրաժեշտությունը ինչպես ակադեմիական, այնպես էլ հասարակական գիտակցության մակարդակով:
Նշենք, որ գիտաժողովի շրջանակում զեկուցումներով հանդես եկան ԵՊՀ Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի վարիչ Էդուարդ Զոհրաբյանը, ԵՊՀ դասախոս Մարինե Ղազարյանը, Ֆրանսիայի ազգային գիտահետազոտական կենտրոնի պատվավոր տնօրեն Դենի Պեշանսկին, Միսաք Մանուշյանի պանթեոնիզացման կոմիտեի և «Unité Laïque» կազմակերպության նախագահ Ժան-Պիեռ Սակունը, Հայ ժառանգության կենտրոնի (Վալանս) տնօրեն Քրիստել Ռովեդան, Ֆրանսիայի «Մոն Վալերիան» հուշահամալիրի տնօրեն Ժան-Բատիստ Ռոմանը։