Апреля 10, 2025 | 10:20
Исследовательская работа
Международное сотрудничество
Конкурсы
Исследователь ЕГУ изучает влияние конфликтов на отношения между Южным Кавказом и Ближним Востоком
Политическая нестабильность и конфликты оказывают непосредственное влияние на формирование и развитие политических, экономических и иных отношений между Ближним Востоком и Южным Кавказом. Об этом заявил руководитель исследовательской группы по армяно-арабским и армяно-израильским отношениям Института арменоведческих исследований (ИАИ) Ереванского государственного университета Мушег Гахриян. Его научный проект под названием «Влияние конфликтов на отношения между государствами Южного Кавказа и Ближнего Востока» был одобрен к финансированию по результатам конкурса «Программа поддержки исследований молодых научных работников-2025» Министерства образования, науки, культуры и спорта РА.

ԵՊՀ հետազոտող Մուշեղ Ղահրիյանն իր գիտական խմբի հետ ուսումնասիրում է, թե վերոնշյալ տարածաշրջաններում կոնֆլիկտները, քաղաքական տարաձայնություններն ինչպես են ազդում մի կողմից՝ Մերձավոր Արևելքի, մյուս կողմից՝ Հարավային Կովկասի պետությունների հարաբերությունների վրա։
Երիտասարդ գիտաշխատողն ընդգծեց, որ իրենց հետազոտություններն սկսելու են 1991 թվականի իրադարձություններից, երբ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը անկախացան, և աստիճանաբար սկսվեց այդ երկրների ու Մերձավոր Արևելքի տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների զարգացումը: Այսինքն՝ գիտական խումբը կուսումնասիրի 34 տարվա իրադարձությունները՝ հասնելով մինչև ներկայիս զարգացումներ:
Հետազոտության շրջանակում գիտական խումբն օգտվելու է տարբեր աղբյուրներից՝ արխիվային նյութեր, Հայաստանում և արտերկրում խնդրի ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականների հետազոտություններ, կազմակերպվելու են հարցազրույցներ նախկին դիվանագետների ու փորձագետների հետ:

Խոսելով կատարվող հետազոտությունների ուղղություններից՝ Մուշեղ Ղահրիյանը մեջբերեց մի քանի հակամարտությունների օրինակներ, որոնք իրենց ազդեցությունն ունեն տարածաշրջանի երկրների հարաբերությունների վրա․ «Հատկանշական օրինակ է Իրան-Իսրայել հակամարտությունը, որն իր ուղիղ ազդեցությունն է թողնում Հարավային Կովկասի վրա: Իրանի հետ կապված հարցերում Իսրայելը, իր նպատակներից ելնելով, հարաբերություններ է զարգացնում Ադրբեջանի հետ, ինչն էլ իր ազդեցությունն է թողնում հայ-իսրայելական հարաբերությունների վրա: Պաղեստինա-իսրայելական հակամարտության համատեքստում թե՛ Իսրայելը, թե՛ արաբական մի շարք երկրներ դեռ 1990-ական թվականներից փորձել են ստանալ հարավկովկասյան պետությունների՝ իրենց համար նպաստավոր դիրքորոշում»,- նշեց նա։
Բացի դրանից՝ ԵՊՀ հետազոտողը ներկայացրեց ևս մեկ օրինակ․ «Հաջորդ օրինակը վերաբերում է 2011 թվականին սկսված սիրիական պատերազմին, որի հետևանքով Սիրիայի իշխանությունը երկրի հյուսիսում կորցրեց տարածքի մի մասի նկատմամբ վերահսկողությունը: Այդ տարածքներում ամրացավ Թուրքիայի ազդեցությունը, և վերջինս 2020 թ․ արցախյան պատերազմի ժամանակ Սիրիայից զինյալներ տեղափոխեց Ադրբեջան՝ հայերի դեմ պատերազմին մասնակցելու համար»:
Մուշեղ Ղահրիյանը, ներկայացնելով արաբական երկրների հետ Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունների բարդ ընթացքը, ընդգծեց, որ դեռ 1990-ականներին Թուրքիան, փակելով Հայաստանի հետ սահմանը, բարդացնում էր առևտուրը Սիրիայի և արաբական այլ երկրների հետ, և հաճախ այդ առևտուրը տնտեսապես դառնում էր աննպատակահարմար:

Գիտական խումբը նախատեսում է թեմայի վերաբերյալ հրապարակել մի քանի գիտական հոդվածներ, որոնցից առնվազն երկուսը՝ միջազգային բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում: Նախատեսվում է նաև հետազոտության արդյունքները դասախոսությունների տեսքով ներկայացնել գիտաժողովների, իրավասու մարմինների ներկայացուցիչների ու փորձագետների հետ կլոր սեղան-քննարկումների ժամանակ, ինչպես նաև՝ համագործակցել ԶԼՄ-ի հետ:
Գիտական խմբի անդամներն են ավագ լաբորանտներ Ռեբեկա Հովհաննիսյանը, Լիանա Համբարձումյանը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Արամ Աբաջյանը: Խմբի արտասահմանյան խորհրդատուն է Իլյայի պետական համալսարանի Գ․ Ծերեթելիի անվան արևելագիտության ինստիտուտի (Վրաստան) տնօրեն, դոկտոր Գեորգի Սանիկիձեն։
Հավելենք, որ հետազոտական նախագծի շուրջ հետազոտողներն աշխատելու են երկու տարի: