Апреля 14, 2025 | 15:21
Наука
Образование
Учёный совет ЕГУ утвердил размер платы за обучение на 2025-2026 учебный год. Установленные размеры останутся прежними
В зале заседаний Учёного совета ЕГУ состоялось очередное заседание Ученого совета, в ходе которого были утверждены предлагаемые изменения и дополнения в «Положение о работе Учёного совета ЕГУ», утверждены размеры оплаты обучения по программам бакалавриата и магистратуры ЕГУ на 2025-2026 учебный год, а также приняты проекты «О внесении дополнений в «Нормы расчёта учебной и учебно-методической нагрузки профессорско-преподавательского состава ЕГУ» и «Порядок замещения вакантной должности профессорско-преподавательского состава ЕГУ и определения видов научно-педагогической деятельности по данной должности».

Նիստի սկզբում, որը նախագահում էր ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, շնորհակալագրեր հանձնվեցին ԵՊՀ հրատարակչության պետ Կարեն Գրիգորյանին, ԵՊՀ հրատարակչության պատասխանատու խմբագիր Աշոտ Գևորգյանին, ԵՊՀ թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի վարիչ, «Translation Studes: Theory and Practice» ամսագրի գլխավոր խմբագիր Ռուզան Ղազարյանին ու ԵՊՀ թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի դոցենտ, «Translation Studes: Theory and Practice» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ Իշխան Դադյանին՝ «Translation Studes: Theory and Practice» ամսագիրը «Scopus» ﬕջազգային շտեմարանում ընդգրկելուն ուղղված գործուն քայլերի ու ամսագիրն ըստ արժանվույն ներկայացնելու գործում ունեցած նշանակալի ավանդի համար։

Նիստի օրակարգը հաստատելուց հետո Էլինա Ասրիյանը ԳԽ հաստատմանը ներկայացրեց «ԵՊՀ գիտական խորհրդի աշխատակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը»։ Առաջարկվեց աշխատակարգի 5-րդ կետը լրացնել նոր ենթակետով, ըստ որի՝ ԳԽ անդամի լիազորությունները կարող են դադարել նաև նրան առաջադրած մարմնի որոշմամբ։ Միաժամանակ առաջարկվում է հաստատել, որ ԳԽ կազմում ի պաշտոնե ընդգրկվում են ռեկտորը (ԵՊՀ գիտական խորհրդի նախագահ), պրոռեկտորները, գիտական քարտուղարը (ԵՊՀ գիտական խորհրդի քարտուղար), մասնաճյուղերի, ինստիտուտների, ֆակուլտետների ղեկավարները, ռեկտորի նշանակմամբ ԵՊՀ աշխատողները, ինչպես նաև ընտրովի անդամներ։
Առաջարկների ընդունումից հետո ԳԽ-ն հաստատեց նաև ԵՊՀ 2025-2026 ուսումնական տարվա բակալավրիատի ու մագիստրատուրայի ուսման վարձերի չափը՝ ըստ մասնագիտությունների։ ԵՊՀ ֆինանսական վերլուծությունների վարչության պետ Տիգրան Գալստյանը փաստեց, որ ուսման վարձերի չափը չի փոփոխվել:
Հաջորդիվ Էլինա Ասրիյանը ներկայացրեց ԵՊՀ դասախոսական կազմի ուսումնական և ուսումնամեթոդական բեռնվածության հաշվարկի նորմերում լրացում կատարելու առաջարկը, ըստ որի՝ նորմերում ավելացվում է աշխատանքի նոր ձև՝ «Հեռավար դասընթացի խորհրդատվություն», ժամանակի նորմը սահմանվում է 10 ժամ՝ 1 խմբի ու 1 կիսամյակի համար, իսկ խումբը՝ մինչև 75 ուսանող:

Ներկայացված փոփոխությունը հաստատելուց հետո ԵՊՀ իրավաբանական ծառայության պետ Արմեն Թադևոսյանը ԳԽ հաստատմանը ներկայացրեց «ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնը համալրելու և տվյալ պաշտոնի գիտամանկավարժական գործունեության տեսակները սահմանելու մասին կարգը», որով սահմանվում են ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնի համալրման կարգը, պաշտոնի հավակնորդին ներկայացվող պահանջներն ու պրոֆեսորադասախոսական կազմի համար նախատեսվող գիտամանկավարժական գործունեության տեսակները։
Ներկայացված կարգի նախագծի վերաբերյալ հնչեցին կարծիքներ ու առաջարկներ, որոնք հաստատելուց հետո ԳԽ-ն ընդունեց կարգը։
Նիստն ավարտվեց ընթացիկ հարցերի քննարկմամբ։