«ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱ ՀԱՐԹԱԿ»․ ԾՐԱԳԻՐ՝ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ Երևանի պետական համալսարանի մարքեթինգի բաժինը և ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը համատեղ իրագործում են «ԵՊՀ ուսանողական մեդիա հարթակ» ծրագիրը, որի նպատակն է ֆակուլտետի 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողներին ներգրավել ԵՊՀ մեդիա հարթակներում հրապարակվող լրատվական նյութերի մշակման գործընթացում, օժանդակել նրանց մասնագիտական հմտությունների զարգացմանը, ինչպես նաև ստեղծել ուսմանը զուգահեռ պրակտիկ գործունեություն ծավալելու հնարավորություն։
ԵՊՀ-ՈՒՄ ՏՐՎԵԼ Է «ECOSERV» ԾՐԱԳՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ ԵՊՀ-ում տեղի է ունեցել «EcoServ» նախագծի պաշտոնական բացումը, որն իրականացնում են Երևանի պետական համալսարանը, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը և Վիեննայի բնական ռեսուրսների և բնական գիտությունների համալսարանը:
ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ Երևանի պետական համալսարանի և ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի համատեղ ջանքերով ս․թ․ մայիսի 20-ին տեղի կունենա «Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» խորագրով աշակերտական աշխատաժողով, որին մինչև ս.թ․ ապրիլի 8-ը հայտադիմում ներկայացնելու հնարավորություն են ունեցել ՀՀ հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտները։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԾԱՆՈԹԱՆԱԼ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ԸՆՁԵՌԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի, մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի համագործակցության շրջանակում համալսարանում կազմակերպվել էր «Աշխատանքը ՀՀ ԿԲ մակրոտնտեսական դեպարտամենտում» խորագրով հանդիպում ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ։
ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԿՆՇԱՆԱԿՎԻ ԴԵԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի ընտրություն, որի արդյունքում առաջադրված թեկնածուներից և ոչ մեկը չի հավաքել անհրաժեշտ քանակությամբ ձայներ։ Ըստ սահմանված կարգի՝ ֆակուլտետում կնշանակվի դեկանի պաշտոնակատար։
ԵՊՀ-ՈՒՄ ՆՇԵԼ ԵՆ ՍԻՐԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԸ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում տեղի է ունեցել Սիրիայի ազգային տոնին՝ Անկախության 77-ամյակին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր արաբագիտության ամբիոնը:
ԵՊՀ-Ն ԱՄՐԱՊՆԴՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԹԲԻԼԻՍԻԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ ԵՊՀ տրամադրած դրամաշնորհի շրջանակում համալսարանի քիմիայի ֆակուլտետի ֆիզիկական քիմիայի և կոլոիդների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Շիրազ Մարգարյանը, ներքին դրամաշնորհի ղեկավար, դոցենտ Հեղինե Ղազոյանը, դոցենտներ Հասմիկ Սարգսյանը և Գևորգ Գրիգորյանը մասնակցել են Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանում կազմակերպված գիտաժողովին:
ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ «ԷՐԱԶՄՈՒՍ+» ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ. ՈՒՂԵՑՈՒՅՑ ԵՊՀ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ «Էրազմուս+» փոխանակման ծրագրով արտասահմանում դասավանդելու կամ վերապատրաստվելու համար հնարավորություն ունեն դիմելու ԵՊՀ դասախոսները և վարչական աշխատողները:
ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ ՀՀ-ՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն հանդես է եկել «Խորհրդային լեզվական քաղաքականությունը և Վրաստանի ժամանակակից պատմությունը» թեմայով դասախոսությամբ:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում տեղի է ունեցել Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի մահվան 100-րդ տարելիցին և հիշատակման ոգեկոչմանը նվիրված հանրապետական եռօրյա գիտաժողովի երկրորդ նիստը: