Стартовый семинар проекта KPI4HE, реализуемого в рамках проекта «Эразмус+» в ЕГУ ԵՊՀ-ում մեկնարկեց «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող «Հայաստանում ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) ստեղծում» (KPI4HE) նախագիծը:
Отныне ЕГУ станет членом Союза горняков и металлургов Армении Կարևորելով Հայաստանի տնտեսության երկարաժամկետ զարգացման գործում հանքարդյունաբերության ոլորտի, ընդերքի ռացիոնալ ու համալիր օգտագործման դերակատարությունը, ինչպես նաև այդ ուղղությամբ տարվող երկրաբանական ուսումնասիրությունների բնագավառում Երևանի պետական համալսարանի կուտակած հարուստ փորձի փոխանցումն ու պոտենցիալի ներդրումը՝ Երևանի պետական համալսարանը միացել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության գործունեությանը՝ դառնալով միության անդամ։
Профессия инженера глазами Элен Мнацаканян ԵՊՀ-ում ուսանողները ստանում են հարուստ գիտելիքներ, ձեռք բերում ընդհանրական ու մասնագիտական կարողություններ և փորձառություն: Մասնագիտական հմտությունների ձեռքբերման ճանապարհին ԵՊՀ ուսանող Էլեն Մնացականյանն ընդգրկված է հետազոտական և գիտակրթական մի շարք ծրագրերում:
Вопросы, связанные с балансом кислот в организме, в рамках исследования аспиранта ЕГУ Երևանի պետական համալսարանի առաջնահերթություններից է երիտասարդ հետազոտողների ներգրավվածության ապահովումը գիտահետազոտական աշխատանքներում: Այդ նպատակով համալսարանականների համար ստեղծվում է ակադեմիական անհրաժեշտ միջավայր (նորագույն սարքավորումներով համալրված լաբորատորիաներ, գիտահետազոտական կենտրոններ և տեխնոլոգիական ռեսուրսներ)՝ արդիական հետազոտություններ կատարելու, նոր գաղափարներ ուսումնասիրելու և ստեղծելու համար:
Удаленная лаборатория – платформа, объединяющая армянских и зарубежных математиков ԵՊՀ-ում հիմնադրված Գենտի համալսարանի (Բելգիա) մաթեմատիկական անալիզի և դիֆերենցիալ հավասարումների կենտրոնի հեռավար լաբորատորիայում օտարերկրյա երեք հետազոտողներ հետդոկտորական կրթության շրջանակում կատարում են մի շարք հետազոտություններ, որոնք հնարավորություն կտան գիտնականներին կանխատեսելու նաև բնական աղետները։
Объект исследования: циркулярная экономика. Профессор ЕГУ – один из первых, кто начал изучать эту сферу Շրջանաձև տնտեսության զարգացումը ԵՄ առաջնահերթություններից է, սակայն ՀՀ-ում դրա վերաբերյալ տնտեսագիտական վերլուծություններ գրեթե չկան: ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ, տ.գ.թ., դոցենտ Վարդան Ալեքսանյանը, համագործակցելով Գերմանիայի և Ռումինիայի գործընկերների հետ, գիտական հոդված է հրապարակել «Sustainability» միջազգային պարբերականում:
Научная группа разработала новый метод очистки воды Ջուրը մարդկային կենսագործունեության և քաղաքակրթության կարևորագույն ռեսուրսներից մեկն է։ Խմելու, ոռոգման, ինչպես նաև բնական էկոհամակարգում շրջապտույտի ենթարկվող ջրերը չեն բավարարում մաքրության գլոբալ չափանիշներին: ԵՊՀ երիտասարդ գիտնականներն ուսումնասիրել են ջրային համակարգը, մշակել նոր, անվտանգ, մատչելի մեթոդներ, որոնք էկոհամակարգում կապահովեն ջրի բնականոն շրջապտույտ` նպաստելով շրջակա միջավայրի «առողջությանը»։
Применение критического мышления в анализе архивов диаспоры: лекция в ЕГУ ԵՊՀ ակադեմիական գրագրության կենտրոնում «Քննադատական մտածողության կիրառումները սփյուռքյան արխիվի վերլուծություններում» խորագրով դասախոսություն անցկացրեց Լայբնիցի անվան Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի ինստիտուտի (GWZO) (Գերմանիա) հետդոկտորական հետազոտող Կարեն Ջալլաթեանը:
Научно-исследовательским работам, проводимым на химическом факультете ЕГУ, передастся новое качество Համալսարանում կբացահայտվեն և կհետազոտվեն քիմիական ու կենսաբանական համակարգերը մոլեկուլային մակարդակով՝ շնորհիվ լայն հնարավորություններով օժտված նոր սերնդի գազ քրոմատոգրաֆի հետ համակցված տատանողական սպեկտրոսկոպիայի կայանի։ Հայաստանում ԵՊՀ-ն առաջինն է, որին հնարավորություն է ընձեռվել ձեռք բերելու այս համակցված սարքը։
Лаборатория физико-химии ЕГУ будет обогащена новым оборудованием ԵՊՀ քիմիական հետազոտությունների կենտրոնի ֆիզիկական քիմիայի գիտահետազոտական լաբորատորիան կհամալրվի նոր սարքավորումներով, որոնք թույլ կտան ավելի բարձր հարթության վրա տեղափոխելու հեղուկ լուծույթների ֆիզիկաքիմիական ուսումնասիրությունները՝ արդյունքները տպագրելով միջազգային բարձր վարկանիշ ունեցող պարբերականներում և ներկայացնելով միջազգային գիտաժողովներում։