Այսօրվանից ուժի մեջ է մտնում ԵՊՀ կոլեկտիվ նոր պայմանագիրը ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Ռուբեն Սերոբյանն այսօր կնքել են ԵՊՀ կոլեկտիվ նոր պայմանագիր, որը գործելու է մինչև 2026 թվականի հուլիսի 18-ը։
«ICPC» հիմնադրամի պատվիրակությունը հյուրընկալվել է ԵՊՀ-ում Կառավարությունը ներկայացրել է հայտ «ICPC» ծրագրավորման ուսանողական մրցույթի աշխարհի եզրափակիչը Հայաստանում կազմակերպելու համար։ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր ընդունել է «ICPC» հիմնադրամի նախագահ Բիլ Փաուչերի գլխավորած պատվիրակությանը՝ վստահեցնելով, որ ԵՊՀ-ն պատրաստ է ներդնելու անհրաժեշտ միջոցներն ու ռեսուրսները հեղինակավոր միջոցառումը լավագույնս կազմակերպելու համար։
Մագիստրոսական 6 կրթական ծրագրերի համար տրամադրվեց լրացուցիչ ֆինանսավորում Հունիսի 10-ին ԵՊՀ ռեկտորի հրամանով հաստատվել էր մագիստրոսական կրթական ծրագրերին 2024/25 ուսումնական տարվա համար լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը: Ֆինանսավորման համար կարող էին դիմել ծրագրի ընդունելության արդյունքում 15 և ավելի ուսանող ունեցող մագիստրոսական կրթական ծրագրերի ղեկավարները:
ԵՊՀ բնագիտական ճամբարը՝ գիտության աշխարհի բանալի դպրոցականների համար ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնությամբ Բյուրականի ուսումնաարտադրական բազայում ՀՀ տարբեր մարզերից 60 դպրոցականներ մասնակցեցին «Բնագիտությունը զվարճալի՜ է. տե՛ս, շոշափի՛ր, փորձի՛ր» ճամբարին՝ կատարելով գիտափորձեր, մասնակցելով գործնական դասընթացների։
Стартовад онлайн-курс HELP «Дети беженцев и мигрантов» ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի, Եվրոպայի խորհրդի և Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) համատեղ նախաձեռնությամբ «Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես» հյուրանոցում անցկացվեց երկու միջոցառում․ տրվեց «Փախստական և միգրանտ երեխաները» HELP առցանց դասընթացի մեկնարկը, և տեղի ունեցավ «Ապաստանը և մարդու իրավունքները» ՄԱԿ ՓԳՀ/HELP առցանց դասընթացի մասնակիցների հավաստագրերի հանձնման արարողությունը:
ԵՊՀ ուսանողների արտասահմանյան պրակտիկան՝ միտված հայապահպանությանը Երևանի պետական համալսարանի և Հարավային դաշնային համալսարանի (ՌԴ) միջև կնքված պայմանագրի համաձայն՝ արդեն երկրորդ տարին է, ինչ ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողների մի խումբ հնարավորություն է ունենում ուսումնաարտադրական պրակտիկան անցնելու Հարավային դաշնային համալսարանում։
«Новые медиа изменили анатомию общения»: доцент ЕГУ Астхик Аветисян ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ., Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը ԵՊՀ գիտական խորհրդի երաշխավորությամբ տպագրել է «Նոր մեդիա և հաղորդակցություն» գիրքը: Գիտական մենագրության մեջ ամփոփված են նոր մեդիայի և հաղորդակցության ոլորտի միտումներն ու նորամուծությունները, ժամանակակից մեդիային առնչվող առանցքային տեսությունները, թվային հարթակների ընձեռած հնարավորություններն ու արդի նորարարական մոտեցումները, ինչպես նաև համապարփակ գիտելիքներ ու հասկացությունների վերլուծություններ:
«Никогос Сарафян: в поисках утраченной среды»։ жизненный и творческий путь армянина из зарубежной армянской колонии - в интерпретации Давида Мосиняна ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի դոցենտ, Պատմության փիլիսոփայության և տեսության լաբորատորիայի ղեկավար, փ.գ.թ. Դավիթ Մոսինյանը Փարիզի արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ինստիտուտում էր (INALCO) նույն ինստիտուտի հայագիտության բաժնի գործընկերների հրավերով։ Այցի շրջանակում նա ուսանողներին և թեմայով հետաքրքրված անձանց ներկայացրեց իր հեղինակած «Նիկողոս Սարաֆեան. ի խույզ կորուսյալ միջավայրի» գիրքը՝ ևս մեկ անգամ անդրադառնալով հայ մտածողների սփյուռքյան փորձառությանը:
Укрепление армяно-американских научных и образовательных связей։ было подписано соглашение о сотрудничестве ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ» («ԷՅ-ՍԻ-ԹԻ-ԱՐ/ԱՔՍԵԼՍ») կազմակերպության հիմնադիր նախագահ Դեն Դեվիդսոնը, հաշվի առնելով կրթական և գիտական ոլորտներում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև գործընկերային հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունն ու հնարավորությունը, ստորագրել են երկու կառույցների միջև համագործակցության համաձայնագիր։
В ЕГУ стартовала международная конференция «Модель ООН Ереван-2024» Ս․թ․ հուլիսի 8-12-ը Երևանի պետական համալսարանում կանցկացվի «Միավորված ազգերի կազմակերպության Երևան մոդել-2024» («YereMUN 2024») միջազգային համաժողովը։ Միջազգային այս համաժողովի շրջանակում մասնակիցներին հնարավորություն է ընձեռվում դինամիկ բանավեճերի ընթացքում ներկայացնելու որևէ երկիր ՄԱԿ-ի կոմիտեում, ինչպես նաև քննարկելու համընդհանուր հարցեր։