ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ԴԱՆԹԵՆ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ «Դանթեական օր» տոնակատարությունների շրջանակում կազմակերպված միջոցառման նպատակն էր ընդգծել Դանթեի և Ե. Չարենցի, Դանթեի և Հ. Շիրազի միջև առկա ստեղծագործական կապը: Միջոցառման ընթացքում ներկայացվեցին թեմատիկ զեկուցումներ:
ԵՊՀ-ՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑ ՕՐՀՈՒՍԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄՇԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում կազմակերպվեց «Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության, որոշումների կայացմանը հանրության մասնակցության և արդարադատության մատչելիության» մասին կոնվենցիային (այսուհետ՝ Օրհուսի կոնվենցիա) համապատասխանեցման գործողությունների պլանի մշակման քննարկում:
ԵԼՀ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՎ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը Գերմանական տնտեսական միավորման անդամ Իսմայիլ Շեկին հանձնեց շնորհակալագիր՝ երախտագիտություն հայտնելով ֆակուլտետի գերմանական բանասիրության ամբիոնին նվիրաբերած դասագրքերի համար: Կազմակերպված հանդիպման ընթացքում բիզնես ոլորտի ներկայացուցիչները կիսվեցին իրենց հաջողության պատմություններով՝ ներկայացնելով կրթության և հատկապես գերմաներենի իմացության դերը բիզնեսում հաջողություն գրանցելու հարցում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ 30-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի՝ կորեերենի լսարանի նախաձեռնությամբ Ծաղկաձորում գտնվող ԵՊՀ ուսումնական բազայում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Մշակութային միջոցառման նպատակն էր նպաստել հայ-կորեական բարեկամական հարաբերությունների խորացմանը և կրթամշակութային ծրագրերի համատեղ իրականացմանը։
ԿԱՅԱՑԱՎ ԵՊՀ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ «Հասարակայնության հետ կապեր» ծրագրի մանրամասների, ընձեռած հնարավորությունների և դիմելու ընթացակարգի վերաբերյալ դիմորդներին տեղեկատվություն տրամադրելու նպատակով ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում կայացավ տեղեկատվական հանդիպում: Ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական կրթական ծրագիրը կրճատվել է՝ դառնալով մեկամյա, ինչի շնորհիվ դիմորդները հնարավորություն կունենան մեկ տարվա ընթացքում ստանալու հասարակայնության հետ կապերի մասնագետի որակավորում, հիմնարար գիտելիքներ, մագիստրոսի աստիճան։
ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԱՐՏԵՐԿՐԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի՝ կենդանաբանության ամբիոնի գիտաշխատողների ղեկավարությամբ Երևանի բուսաբանական այգում անցկացված «BioBlitz Երևան» միջոցառման շրջանակում իրականացվեց գիտական հետազոտություն, որին մասնակցեցին նաև Վրաստանից ու Գերմանիայից ժամանած գիտնականներ:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԲԱՆԱՎԵՃԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ Այսօր ԵՊՀ եվրոպական հետազոտությունների կենտրոնում կայացավ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԽ բանավեճի մասնագիտական ակումբի առաջնության եզրափակիչ փուլը, որի ընթացքում մրցեցին «Silent Killers» և «За СССР» թիմերը: Ժյուրիի գնահատականների արդյունքում բանավեճի մասնագիտական ակումբի առաջնության մեծ գավաթը նվաճեց «Silent Killers» թիմը:
ԲԻԶՆԵՍ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի նախաձեռնությամբ իրավագիտության ֆակուլտետում հյուրընկալվել էին բիզնես դպրոցի աշակերտները: Ճանաչողական այցի ընթացքում կազմակերպվեց սեմինար-քննարկում՝ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների վերաբերյալ։
ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՎ ՆՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ․ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ԳԽ ՆԻՍՏԸ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ԳԽ նիստ՝ օրակարգային 8 և ընթացիկ հարցերով: Նիստի ընթացքում ծավալվեցին քննարկումներ գիտական կոչումների շնորհման, մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցում) ընդունելության կարգի, պրակտիկայի կազմակերպպման, հետազոտական աշխատանքի կատարման, միաձուլված ամբիոնների նոր անվանումների և այլ հարցերի շուրջ:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՑՅԱԼ ԻՆՍՏԻՏՈՒՏԻՆ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում անցկացվեց առցանց սեմինար, որի շրջանակում ֆակուլտետի ուսանողներն ու գիտաշխատողները հնարավորություն ունեցան ծանոթանալու Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտին և գիտահետազոտական ուղղություններին: