- Գլխավոր
- Նորություններ
- Ֆարմացիա (բակալավրիատ)
Սեպտեմբեր 23, 2022 | 14:47
Ֆարմացիա (բակալավրիատ)
Ծրագրի անվանումը |
Ֆարմացիա |
Ուսման տևողությունը |
4 տարի, 240 ECTS կրեդիտ |
Շնորհվող որակավորումը |
Ֆարմացիայի բակալավր |
Ուսումնառության լեզուն |
Հայերեն |
Ուսուցման ձևը |
Առկա |
Ուսման վարձը |
600 000 ՀՀ դրամ |
- Ընդունելությունը.
Ընդունելությունը կատարվում է համաձայն ՀՀ կառավարության կողմից հաստատված ընդունելության կարգի։
Ընդունելության համար դիմորդը իր ընտրությամբ քննություններ է հանձնում «Կենսաբանություն» կամ «Ֆիզիկա» կամ «Քիմիա» առարկաներից երկուսը:
- Ծրագրի նպատակն է.
Պատրաստել միջազգային չափորոշիչներին համապատասխանող բարձրորակ դեղագետ մասնագետներ, ովքեր օժտված կլինեն ոլորտի հիմնարար գիտելիքներով, կարողություններով և գործնական հմտություններով, ինչը հնարավորություն կտա նրանց մատուցել դեղագործական ծառայությունների ողջ սպեկտրը ֆարմացիայի տարբեր ճյուղերում (հանրություն, դեղարտադրություն, առողջապահական կենտրոններ, դեղերի փորձագիտական կենտրոններ, լաբորատորիաներ և այլն):
- Ծրագրի կրթական վերջնարդյունքները.
Ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի՝
Գիտելիք և իմացություն
- Ներկայացնել ֆարմացիայի, առողջապահության և հարակից ոլորտների մասնագիտական աշխատանքի առանձնահատկությունները, ուսումնառության արդի ու հիմնարար հասկացությունները, տեսությունները և մեթոդները:
- Ներկայացնել դեղերի և դեղագործական հումքի նախագծման, ստեղծման, պատրաստման, անալիզի, շրջանառության սկզբունքները:
- Սահմանել ֆարմացիայի, առողջապահության ոլորտի, կենսաբժշկական և հարակից բնագավառներում հետազոտական աշխատանքի կատարման հիմունքները:
Հմտություններ
- Ցուցաբերել նորարարական ու առաջադեմ մոտեցումներ՝ կիրառելով ձեռք բերած գիտելիքը և իմացությունը ֆարմացիայի, առողջապահության և հարակից ոլորտներում մասնագիտական աշխատանքի կամ ուսումնառության ընթացքում ծագած անկանխատեսելի խնդիրները լուծելիս:
- Ներկայացնել և բացատրել ֆարմացիայի և առողջապահության ոլորտին առնչվող տեղեկատվությունը, փաստարկները, գաղափարները, խնդիրները և դրանց լուծումները գործընկերներին, առողջապահության բնագավառի այլ մասնագետներին և ազգաբնակչությանը:
- Հավաքել, պահպանել, մշակել, վերլուծել, մեկնաբանել և ներկայացնել տեղեկատվությունը՝ մասնագիտական խնդիրների լուծման նպատակով աշխատանքը դյուրացնելու համար՝ կիրառելով արդի տեղեկատվական տեխնոլոգիաները:
Կարողություններ
- Բացահայտել և լուծել մասնագիտական խնդիրներ վերլուծության և համադրության հիման վրա՝ կիրառելով քննադատական մտածողություն, հետազոտական և ստեղծագործական մոտեցում:
- Աշխատել թիմում և արդյունավետ համագործակցել թիմի անդամների հետ՝ պահպանելով էթիկայի և վարվելակերպի նորմերը:
- Օգտվել մասնագիտական ոլորտի նորմատիվ իրավական փաստաթղթերից:
- Իրականացնել և կառավարել մասնագիտական գործառույթներ ու ծրագրեր անկանխատեսելի աշխատանքային կամ ուսումնական միջավայրում` թիմային աշխատանքում ստանձնելով պատասխանատվություն առանձին անհատների համար:
- Որոշել հետագա մասնագիտական զարգացման կամ աշխատանքի ուղիները:
- ՈՒսումնական պլանը․
Ծրագրի ուսումնական պլանը հասանելի է այստեղ.
- Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները.
«Ֆարմացիա» բակալավրի կրթական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել դեղագործության և դրան հարակից մասնագիտական ոլորտներում գործող հետևյալ կառույցներում`
- Հանրային և հիվանդանոցային դեղատներ (դեղագետ),
- Դեղերի շրջանառության ոլորտը կարգավորող մարմիններ և կառույցներ (ՀՀ առողջապահության նախարարություն, Առողջապահական տեսչական մարմին,
- Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն և այլն),
- Դեղերի արտադրությունում,
- Արտասահմանյան մատակարարների/դեղարտադրողների հայաստանյան ներկայացուցչություններում (դեղագետ-ներկայացուցիչ),
- Գիտահետազոտական հաստատություններում,
- Դեղագործական կրթություն պահանջող այլ ոլորտներում:
Ծրագրի շրջանավարտները կարող են «Ֆարմացիա» մասնագիտությամբ շարունակել իրենց ուսումը ինչպես ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի մագիստրատուրայում, այնպես էլ ԵՊԲՀ-ի և ՀՀ ԳԱԱ տարբեր մասնագիտական ինստիտուտների մագիստրատուրայում, Հայաստանի Ամերիկյան համալսարանում և այլն:
- Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը.
Ֆարմացիայի ինստիտուտում գործում են երեք մասնագիտական ամբիոններ, որոնք հագեցած են դեղատնային և անալիտիկ ժամանակակից սարքավորումներով կահավորված ուսումնական և ուսումնագիտական լաբորատորիաներով (դեղատնային և գործարանային տեխնոլոգիայի, դեղաբանության, դեղագրքային անալիզի, դեղագիտական քիմիայի, և այլն) և աշխատասենյակներով:
Լաբորատորիաներին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղումներով.
Ինստիտուտում առկա են համակարգիչներով հագեցած լսարաններ, որոնք հնարավորություն են տալիս կազմակերպելու դիդակտիկ նյութերով հագեցած դասախոսություններ, ինչպես նաև հեռուսուցմամբ առցանց դասախոսություններ:
Դասընթացների լիարժեք յուրացման համար ուսանողներին տրամադրվում են նաև էլեկտրոնային նյութեր և գրքեր, իսկ որոշ տպագիր գրքեր և ուսումնամեթոդական ձեռնարկներ ուսանողները կարող են ձեռք բերել ԵՊՀ գրադարանից և Ֆարմացիայի ինստիտուտի գրասենյակից: