- Գլխավոր
- Նորություններ
- Ֆարմացիա (մագիստրատուրա)
Սեպտեմբեր 23, 2022 | 14:47
Ֆարմացիա (մագիստրատուրա)
Ծրագրի անվանումը |
Ֆարմացիա |
Ուսման տևողությունը |
Մեկ տարի, 60 ECTS կրեդիտ |
Շնորհվող որակավորումը |
Ֆարմացիայի մագիստրոս |
Ուսումնառության լեզուն |
Հայերեն |
Ուսուցման ձևը |
Առկա |
Ուսման վարձը |
650 000 ՀՀ դրամ |
- Ընդունելությունը.
Ծրագրի դիմորդը պետք է ունենա բակալավրի դիպլոմ դեղագիտության (ֆարմացիայի), դեղագործական քիմիայի կամ հարակից այլ մասնագիտություններով: Նախորդող նույն մասնագիտության շրջանակներում ընդունելությունն իրականացվում է հարցազրույցով, իսկ հարակից մասնագիտությունների դեպքում դիմորդը հանձնում է մասնագիտական քննություն՝ սահմանված հարցաշարով:
- Ծրագրի նպատակն է.
Պատրաստել ֆարմացիայի ոլորտի խորը և համակողմանի գիտելիքներով օժտված մասնագետներ, ովքեր կլինեն առողջապահական թիմի անբաժանելի անդամ և պաատասխանատու կլնինեն դեղորայքի ճիշտ օգտագործման ու բուժառուների անվտանգության համար:
Ուսանողներին օժտել մասնագիտական կարողություններով՝ ֆարմացիայի ոլորտի տարբեր ուղղություններով (դեղանյութերի սինթեզի, կառուցվածքի հետազոտման և հավաստագրման, ազդեցության մեխանիզմների ուսումնասիրման, դեղանյութերից նոր դեղաձևերի ստացման և այլն) հետազոտական գործունեությամբ զբաղվելու համար:
- Ծրագրի կրթական վերջնարդյունքները․
Ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի՝
Գիտելիք և իմացություն
- Ներկայացնել ֆարմացիայի վերջին նվաճումները, որոնք կիրառվում են աշխատանքի, ուսումնառության և հետազոտության համար։
- Ներկայացնել ֆարմացիայի, առողջապահության և հարակից ոլորտների զարգացման ռազմավարական մոտեցումները, տեսությունները և առաջավոր սկզբունքները:
- Ներկայացնել գիտական հետազոտությունների, ինչպես նաև դասավանդման մեթոդների և դրանց առնչվող տեսությունների արդի մոտեցումները:
Հմտություններ
- Ներկայացնել առանցքային մասնագիտական հմտություններ, որոնք անհրաժեշտ են հետազոտական ու նորարարական գործունեություն իրականացնելիս՝ ֆարմացիայի, առողջապահության և հարակից ոլորտների գիտելիքը համակցելու և նոր գիտելիք ստեղծելու համար, նոր և անծանոթ իրավիճակներում ֆարմացիայի տեսական ու գործնական խնդիրներ լուծելու համար:
- Ցուցաբերել արդյունավետ հաղորդակցման հմտություններ բուժառուների, գործընկերների, առողջապահության ոլորտի այլ մասնագետների և հանրության շրջանում՝ ապահովելով խորհրդատվության տրամադրում և տեղեկատվության տարածում:
Կարողություններ
- Հավաքել, պահպանել, մշակել, վերլուծել, գնահատել, մեկնաբանել և ներկայացնել տեղեկատվությունը մասնագիտական բարդ խնդիրների լուծման նպատակով՝ վարժ կիրառելով արդի մասնագիտացված համակարգչային ծրագրեր:
- Հետազոտել, վերլուծել, արժևորել մասնագիտական ոլորտի հիմնախնդիրները, առաջադրել դրանց լուծման գիտահեն արդիական մոտեցումներ, կանխատեսել հնարավոր զարգացումները:
- Մշակել մասնագիտական ոլորտի գիտելիքի և պրակտիկայի ընդլայնմանը միտված նորարարական ու ստեղծագործական լուծումներ:
- Ծավալել միջազգային միջավայրում մասնագիտական և գիտահետազոտական գործունեություն:
- Ծավալել լիարժեք և ինքնուրույն մասնագիտական գործունեություն ֆարմացիայի և առողջապահության ոլորտում՝ կիրառելով խոր մասնագիտական գիտելիքներ, կարողություններ, հմտություններ, դրսևորելով պատշաճ վարվելակերպ:
- Ուսումնական պլանը․
Ծրագրի ուսումնական պլանը հասանելի է այստեղ
- Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները.
«Ֆարմացիա» մագիստրոսական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել դեղագործության և դրան հարակից մասնագիտական ոլորտներում գործող կառույցներում` զբաղեցնելով հետևյալ պաշտոնները.
Հանրային և հիվանդանոցային դեղատներ
- դեղագետ
Բժշկական հիմնարկներ
- կլինիկական դեղագետ
Դեղարտադրողընկերություններ
- դեղարտադրության ոլորտի որակավորված անձ,
- դեղագետ-տեխնոլոգ
ՀՀ Առողջապահության նախարարության Դեղային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչություն
- գլխավոր մասնագետ,
- առաջատար մասնագետ,
- մասնագետ
Առողջապահության տեսչություն
- դեղագետ-տեսուչ
Փորձագիտականկենտրոններ
- որակի հսկման և գնահատման փորձագետ,
- փորձագետ
Դեղերի մեծածախ իրացման կազմակերպություններ
- պատասխանատու դեղագետ,
- դեղագործական շուկայի մարկետոլոգ
Արտասահմանյան դեղարտադրողների հայաստանյան ներկայացուցչություններ
- դեղագետ-ներկայացուցիչ,
- դեղերի առաջ մղման մասնագետ
Գիտահետազոտական հաստատություններ
- հետազոտող գիտաշխատող,
Կրթական հաստատություններ
Դասախոս, ասիստենտ
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց հետբուհական ուսումը ինչպես ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի ամբիոնների, այնպես էլ ԵՊԲՀ-ի և ՀՀ ԳԱԱ տարբեր մասնագիտական ինստիտուտների ասպիրանտուրայում:
- Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը.
Ֆարմացիայի ինստիտուտում գործում են երեք մասնագիտական ամբիոններ՝, որոնք հագեցած են դեղատնային և անալիտիկ ժամանակակից սարքավորումներով կահավորված ուսումնական և ուսումնագիտական լաբորատորիաներով (դեղատնային և գործարանային տեխնոլոգիայի, դեղաբանության, դեղագրքային անալիզի, դեղագիտական քիմիայի, և այլն) և աշխատասենյակներով:
Լաբորատորիաներին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղումներով.
Ինստիտուտում առկա են համակարգիչներով հագեցած լսարաններ, որոնք հնարավորություն են տալիս կազմակերպելու դիդակտիկ նյութերով հագեցած դասախոսություններ, ինչպես նաև հեռուսուցմամբ առցանց դասախոսություններ:
Դասընթացների լիարժեք յուրացման համար ուսանողներին տրամադրվում են նաև էլեկտրոնային նյութեր և գրքեր, իսկ որոշ տպագիր գրքեր և ուսումնամեթոդական ձեռնարկներ ուսանողները կարող են ձեռք բերել ԵՊՀ գրադարանից և Ֆարմացիայի ինստիտուտի գրասենյակից: