Ноября 07, 2019 | 15:30
Հասարակություն
Ըստ հրամանի՝ ուղեգիրը մինչև 3 տարեկան երեխաների համար անվճար է, 3-12 տարեկան երեխաների համար՝ 40 հազար ՀՀ դրամ, իսկ 12 տարին լրացած անձանց համար՝ 80 հազար ՀՀ դրամ:
Ուղեգրի մեջ ներառված են կեցությունը (6 գիշեր), երեքանգամյա սնունդը և ամանորյա գալա-ընթրիքը:
Տեղեկացնենք, որ ուղեգրերի ամրագրումը մեկնարկել է նոյեմբերի 5-ից և շարունակվելու է մինչև առկա տեղերի համալրումը: Ըստ հրամանի՝ տեղերի ամրագրման առաջնահերթությունը տրվելու է ավելի վաղ վճարում կատարած ԵՊՀ հիմնական աշխատողներին:
Նշենք, որ յուրաքանչյուր աշխատողի հատկացվելու է ոչ ավելի, քան 5 տեղ: Ուղեգրի արժեքը վճարած անձանց համար ուսումնաարտադրական բազայում սենյակների նախնական ամրագրումն իրականացնում է ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար Արարատ Մալխասյանը:
Պատրաստեց Քնար Միսակյանը