- Главная
- Node
- «ԽՈՐՀՈՒՐԴ ԵՄ ՏԱԼԻՍ ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ՄՏԱԾԵԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂ ԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ»․ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՅՑ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ
Ноября 21, 2019 | 15:47
Կրթություն
«ԽՈՐՀՈՒՐԴ ԵՄ ՏԱԼԻՍ ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ՄՏԱԾԵԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂ ԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ»․ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՅՑ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ
Երևանի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտները մասնագիտական կողմնորոշման նպատակով այսօր այցելել են Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ։
Մինչհամալսարանական կրթության վարչության կողմից կազմակերպված 5-րդ դասարանի աշակերտների այցի ժամանակ Ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևույթաբանության ամբիոնի վարիչ Արսեն Գրիգորյանը դասախոսություն է կարդացել «Արեգակնային համակարգ» թեմայով։
Հանդիպման սկզբում ամբիոնի վարիչը ողջունեց աշակերտներին ու նրանց ուղեկցող ուսուցչուհիներին և ուրախությունը հայտնեց, որ վաղ տարիքից աշակերտները հետաքրքրված են համալսարանական կրթությամբ։
«Երևանի պետական համալսարանը Հայաստանի համար իր որակական հատկանիշներով միակ բուհն է, և ես ձեզ խորհուրդ եմ տալիս հենց այսօրվանից մտածել ԵՊՀ-ի ուսանող դառնալու մասին»,- ասաց Ա. Գրիգորյանը։
Նա ինտերակտիվ դաս անցկացրեց աշակերտների հետ՝ պատմելով նրանց տիեզերքի, գալակտիկաների ու արեգակնային համակարգի մասին․ «Տիեզերքը երկնային մարմինների ամբողջությունն է և բաղկացած է անթիվ գալակտիկաներից, որոնցից մեկում՝ Ծիր Կաթինում, գտնվում է մեր արեգակնային համակարգը»։
ԵՊՀ աշխարհագրության և ջրաօդերևույթաբանության ամբիոնի վարիչը աշակերտներին տեղեկացրեց գալակտիկաների մեծության, արեգակնային համակարգի մարմինների մասին, բացատրեց, թե ինչ է լուսային տարին ու պատասխանեց ներկաներին հուզող հարցերին։
Նշենք, որ նույն դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները երեկ հյուրընկալվել էին ֆակուլտետում ու լսել ԵՊՀ ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոնի դոցենտ Հարություն Մովսիսյանի «Օգտակար հանածոներ» թեմայով դասախոսությունը։
Մարինա Առաքելյան