- Главная
- Node
- Գիտաճանաչողական այց դեպի Լաստիվեր
Ноября 25, 2019 | 15:15
Կրթություն
Մշակույթ
Ուսանողական
Գիտաճանաչողական այց դեպի Լաստիվեր
Նոյեմբերի 12-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն կազմակերպել էր գիտաճանաչողական այց Տավուշի մարզ՝ Լաստիվեր։ Այցին ներկա էին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի շուրջ երեք տասնյակից ավելի ուսանողներ։
ԵՊՀ-ի ուսանողներին Լաստիվեր էր ուղեկցել Սերվիսի ամբիոնի վարիչ, ա. գ. թ., դոց. Ս. Սուվարյանը և Ֆիզիկական աշխարհագրության ջրաօդերևութաբանության ամբիոնի դասախոս՝ Տ. Սաֆարյանը։ Գիտաճանաչողական այցի ժամանակ ուսանողները նախաձեռնեցին քայլարշավ դեպի Լաստիվերի ջրվեժներն ու քարանձավը։ Քայլարշավը տևեց մոտ հինգ ժամ։ Գիտաճանաչողական այցի ընթացքում մասնակիցները ծանոթացան հնագույն մարդու կենցաղին, նրա կենցաղի մաս կազմող իրերին և զմայլվեցին Հայաստանի չնաշխարհիկ բնությամբ։ Քայլարշավի ընթացքում տեղացիներն ուսանողներին արժանացրին ջերմ հյուրընկալության։ Ուսանողները ծանոթացան տեղանքին, հետազոտեցին տեղանքը զբոսաշրջային տեսանկյունից, ինչպես նաև լսեցին տեղացիների պատմած պատմությունները։ Գիտաճանաչողական այցերի ժամանակ ուսանողները ստանում են նորանոր գիտելիքներ, որոնք կարող են առաջնորդել նրանց ապագայում։ Նմանատիպ այցերը պետք է շարունակական բնույթ կրեն:
Հեղինակներ՝ Էլեն Դանիելյան, Վարդուհի Բեռնեցյան