ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄԱՆՈՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՈԻՍՈԻՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ
Այս տարի ևս ԵՊՀ հիմնական աշխատակիցներն ու բոլոր ցանկացողներն իրենց ամանորյա տոները 31.12.2020-06.01.2021 թթ. ընկած ժամանակահատվածում կարող են անցկացնել Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում։
![YSU-hotel](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/AYek76i80JdQOnUo3NSgcgkrxr.jpg?h=bccd1fa5&itok=XsVpzzJR)
Բազայում ամանորյա հանգիստն անցկացնել ցանկացողներն ուղեգրի համար պետք է վճարեն 80 հազար ՀՀ դրամ, իսկ մինչև 3 տարեկան երեխաների համար այն անվճար է։
Ուղեգրի մեջ ներառված են կեցությունը (6 գիշեր), երեքանգամյա սնունդը։ Հաշվի առնելով մեր երկրում ստեղծված իրավիճակը՝ այս տարի չի կազմակերպվելու գալա-ընթրիք։
Նշենք, որ Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայի տարածքն ամեն օր ախտահանվում է, պահպանվում են սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները։
Մարինե Առաքելյան