- Главная
- Node
- ԹԻՎ 54 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ ԼՍԵԼ ԵՆ «ԿԱՌԱՎԱՐՈՒՄ, ԱՌԱՋԱՐԿ ԵՎ ՊԱՀԱՆՋԱՐԿ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Декабря 13, 2021 | 14:54
Կրթություն
ԹԻՎ 54 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ ԼՍԵԼ ԵՆ «ԿԱՌԱՎԱՐՈՒՄ, ԱՌԱՋԱՐԿ ԵՎ ՊԱՀԱՆՋԱՐԿ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Երևանի թիվ 54 ավագ դպրոցում տեղի է ունեցել հանդիպում դպրոցի աշակերտների ու ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի դոցենտ Նոնա Խաչատրյանի հետ:

Մասնագիտական կողմնորոշման նպատակով տեղի ունեցած հանդիպումը կազմակերպել էր ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը:
Հանդիպման ընթացքում Նոնա Խաչատրյանն ապագա ուսանողներին ներկայացրեց Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կողմից առաջարկած մասնագիտական կրթության առանձնահատկությունները:
Այնուհետև Ն. Խաչատրյանը հանդես եկավ «Կառավարում, առաջարկ և պահանջարկ» թեմայով դասախոսությամբ, որի ընթացքում անդրադարձավ այնպիսի կարևոր թեմաների, ինչպիսիք են գործարարությամբ զբաղվելու պատճառներն ու մոտիվացիան:
Նա խոսեց նաև, թե ինչու է պետք զբաղվել գործարարությամբ հարցի մասին՝ աշակերտների համար պարզաբանելով անձնական շահն ու սոցիալական պատասխանատվության կարևորությունը:
Հանդիպման վերջում տնտեսագիտությամբ և գործարարությամբ հետաքրքրված աշակերտները հնարավորություն ունեցան հարցեր հղելու հյուրին: