Տեղեկացնում ենք, որ «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Լորենի համալսարանի Մին Նանսի (Ֆրանսիա) դպրոցի միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ մագիստրատուրայի ուսանողների համար` 2025/2026 ուստարվա 1-ին կիսամյակում ուսանելու/պրակտիկա անցնելու նպատակով:
Ֆրանսերենի/անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև ճանապարհածախս:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումները ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնի h.mkrtchyan@ysu.am էլհասցեով (Նամակի վերնագրում խնդրում ենք նշել Erasmus+, Mines Nancy):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2025թ. մարտի 15-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ուսանողների համար (փաստաթղթերը ընդունվում են միայն անգլերեն կամ ֆրանսերեն՝ PDF տարբերակով).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով (ներառյալ՝ լուսանկար),
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր,
5. տեղեկանք՝ ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
7. ուսումնառության համաձայնագիր,
8. ֆրանսերենի/անգլերենի իմացությունը հաստատող վկայական։
Օտար լեզվով դասընթացների ցանկը։
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Ծրագրի համակարգող՝ Հայկուհի Մկրտչյան
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)