Декабря 13, 2021 | 16:34
Կրթություն
Այցի ընթացքում ԵՊՀ ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի ասիստենտը «Կլիմայական փոփոխությունները և դրանց ազդեցությունը Հայաստանի վրա» խորագրով դասախոսություն կարդաց աշակերտների համար։
Տ․ Սաֆարյանը դասախոսության ընթացքում խոսեց կլիմայական համակարգի մասին, այնուհետև մանրամասն բացատրեց, թե դրա փոփոխություններն ինչպիսի ազդեցություն են ունենում Հայաստանի կլիմայի վրա։
Մեզ հետ զրույցում դպրոցի մասնագիտական կողմնորոշման գծով տնօրենի տեղակալ Լուիզա Սարգսյանն ասաց, որ նմանօրինակ այցերը լրացնում են դպրոցում ստացած գիտելիքները՝ դարձնելով կրթությունն ավելի համապարփակ. «Այս այցերի շնորհիվ մեր աշակերտները ստանում են այնպիսի տեղեկություն, որին պետք է տիրապետի ցանկացած հասուն մարդ»: