- Главная
- Node
- «ԵՎՐՈՊԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ». ԱՌԱՋԻՆ ՀԱՅԱԼԵԶՈՒ ԴԱՍԱԳԻՐՔԸ
Января 31, 2022 | 16:41
Հասարակություն
«ԵՎՐՈՊԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ». ԱՌԱՋԻՆ ՀԱՅԱԼԵԶՈՒ ԴԱՍԱԳԻՐՔԸ
ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի Ռ. Շումանի անվան սրահում տեղի է ունեցել եվրոպագիտության վերաբերյալ դասագրքի շնորհանդեսը:
Դասագիրքը եվրոպական ինտեգրման ու ԵՄ կայացման ինստիտուցիոնալ, տնտեսական, քաղաքական, իրավական ու սոցիալ-մշակութային խնդիրների մասին է:
Այն կարևոր է ոչ միայն եվրոպագիտության հիմունքների վերաբերյալ համակողմանի և համապարփակ գիտելիքի տրամադրման, այլև որակյալ մասնագետների պատրաստման տեսակետից:
Շնորհանդեսին բացման խոսքով հանդես են եկել ԵՈՒ կենտրոնի տնօրեն Վլադիմիր Մարտիրոսյանն ու «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Յան-Ֆիլիպ Վյոլբերը:
Դասագիրքը պատրաստվել է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի և «Մարդու իրավունքների գլոբալ կամպուսի» ֆինանսական աջակցությամբ։ Ներկա են եղել ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, պետական և միջազգային կառույցների, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ: