- Главная
- Node
- ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄՆ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԿՀԵՇՏԱՆԱՆ, ԵԹԵ ՄԱՐԴԸ ՃԱՆԱՉԻ ԻՆՔՆ ԻՐԵՆ. ՌՈՒՍԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ
Февраля 03, 2022 | 16:37
Հասարակություն
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄՆ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԿՀԵՇՏԱՆԱՆ, ԵԹԵ ՄԱՐԴԸ ՃԱՆԱՉԻ ԻՆՔՆ ԻՐԵՆ. ՌՈՒՍԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ
Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի ու Ռուսական կենտրոնի նախաձեռնությամբ այսօր ԵՊՀ են այցելել Երևանի թիվ 148 ավագ դպրոցի աշակերտները:
Ռուսական կենտրոնի տնօրեն Արուսյակ Ներսեսյանը ցուցադրեց բուհի պատմության վերաբերյալ տեսանյութ, որից հետո սկսվեց «Ավելորդ մարդու կերպարը ռուս գրականության մեջ» թեմայի քննարկումը:
Հանդիպման մասնակիցները վերլուծեցին ռուս գրականության մեջ «ավելորդ մարդու» թեմայի ծագման և զարգացման խնդիրները, «ավելորդ մարդու կերպարը» Պուշկինի, Տուրգենևի և Լերմոնտովի ստեղծագործություններում:
Նման այցերի ժամանակ, բացի թեմայի վերաբերյալ սեփական գիտելիքները ստուգելուց, աշակերտները հնարավորություն են ստանում լսել մասնագիտական կարծիքներ:
Դպրոցի Ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Քրիստինե Մկրտչյանն ընդգծեց թեմայի արդիականությունը. «Հենց այս տարիքում է սկսվում մարդու ինքնաճանաչումը. «ավելորդ» չլինելու համար նա պետք է առաջին հերթին հասկանա ինքն իրեն ու սահմանի սեփական սկզբունքները»: