Февраля 25, 2022 | 11:30
Կրթություն
Այն վարում էին կենտրոնի առաջատար մասնագետներ հ.գ.թ., պրոֆեսոր Վարդուհի Պապոյանը, գիտաշխատող Ալինա Գալստյանը և հ.գ.թ., դոցենտ Դիանա Սարգսյանը:
Վերապատրաստմանը մասնակցում էին Երևանի «Մ. Հերացու» անվան ավագ դպրոցի, «Օլիմպիուս» կրթահամալիրի և Այնթապի թիվ 2-րդ միջնակարգ դպրոցի հոգեբաններ, մանկավարժներ, ուսուցիչներ, դասղեկներ և համակարգողներ:
Վ. Պապոյան. ‹‹Գաղտնիք չէ, որ այսօր մասնագիտական ընտրությունը շատ կարևոր է, այն հաջողությամբ իրականացնելու համար առաջնային է աշակերտին ինքն իրեն ճանաչելու հնարավորություն տալ: Վերապատրաստում անցած յուրաքանչյուր ուսուցիչ կկարողանա աշակերտներին ուղղորդել՝ ըստ նրանց կարողությունների և հնարավորությունների»:
Դասընթացի ավարտին մասնակիցները ստացան հավաստագրեր: