ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ ԷՐ
Հայ բանասիրության ֆակուլտետի հայ նորագույն գրականության ամբիոնի դոցենտ Արմենուհի Արզումանյանը ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի նախաձեռնությամբ մարտի 4-ին այցելել է Հայ-չինական բարեկամության դպրոց։
Աշակերտների հետ հանդիպման ընթացքում Ա. Արզումանյանը հանդես եկավ Եղիշե Չարենցի «Ծիածան» ժողովածուի մասին դասախոսությամբ, պատմեց Չարենցի անցած ուղու, գրելուց չհրաժարվելու նրա սկզբունքային որոշման ու դրա հետևանքների մասին։
Դպրոցի տնօրեն Սպարտակ Վարդանյանը շնորհակալություն հայտնեց տիկին Արզումանյանին, կարևորեց ԵՊՀ-ի հետ համագործակցությունն ու շարունակական դասախոսությունները։