- Главная
- Node
- «LANGUAGE AND POLITICS» . ԳԻՏԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ ՇԱՐՔ ԵՊՀ-ՈՒՄ
Марта 17, 2022 | 14:51
Կրթություն
«LANGUAGE AND POLITICS» . ԳԻՏԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ ՇԱՐՔ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ-ում այսօր տեղի է ունեցել «Language and Politics» գիտական սեմինարների շարքի «Մտաշահարկային պերսուազիան` որպես ատելության խոսքի ներկա արտահայտման միջոց» խորագրով հերթական սեմինարը:
Հայ ինքնության և հակահայ քարոզչության դիսկուրսի հետազոտությունների կենտրոնը նախաձեռնել է սեմինարների շարք, որի նպատակն է լուսաբանել հակահայկական քարոզչության խոսքային ազդեցության մանիպուլյատիվ միջոցները՝ լրատվամիջոցներում, մամուլում, համացանցային խեղաթյուրումներին և կեղծարարությանը հակադարձելու նպատակով:
Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սեդա Գասպարյանը կարևորեց թեմայի արդիականությունը. «Նմանօրինակ սեմինարները նաև միջոց են առկա հակահայ քարոզչամեքենան քննարկելու, քննադատելու և դրան հակազդելու համար»:
Սեմինարը վարում էր ԵՊՀ պրոֆեսոր Շուշանիկ Պարոնյանը, որը ներկաներին շնորհակալություն հայտնեց ցուցաբերած հետաքրքրության համար: Նա անդրադարձավ մտաշահարկային լեզվական միջոցների քննությանը, որոնք կիրառվում են քաղաքական խոսույթում՝ լսարանի վրա որոշակի ազդեցություն գործելու, իրականությունը կեղծելու և այն սուբյեկտիվ ներկայացնելու միտումով:
Բանախոսը քննարկումը զարգացրեց կոնկրետ հրապարակման օրինակով. «Սույն հոդվածում տեղ գտած կեղծ տեղեկատվությամբ ադրբեջանցիներն ընթերցողին համոզում են, որ Հայաստանն ագրեսոր երկիր է, խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Այսօրինակ սեմինարներով փորձ է արվում հակազդել հակահայկական քարոզչությանը»: