- Главная
- Node
- ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ ԵՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Апреля 22, 2022 | 14:00
Կրթություն
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ ԵՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Քաղաքացիական դատավարության ամբիոնի դոցենտ Վ.Գ. Եսայանի՝ «Դատական իրավունք և փաստաբանություն» մագիստրոսական ծրագրով նախատեսված «Քաղաքացիական գործերի լուծման տարբերակված ձևեր» դասավանդվող առարկայի շրջանակում ապրիլի 15-ին, 18-ին և 22-ին այցեր կատարեցին «Ֆինանսական համակարգի հաշտարար»-ի գրասենյակ` կրթությունը միջազգային չափանիշներին համահունչ իրականացնելու և տեսական գիտելիքները գործնականում կիրառելու նպատակով:
Գրասենյակի բանիմաց և պրոֆեսիոնալ մասնագետներն ուսանողներին ներկայացրին գրասենյակի գործունեության հիմնական ուղղությունները, գրասենյակ դիմելու հիմքերն ու կարգը, դիմումների քննության ընթացքը, գրասենյակում քննվող գործերի տարեկան վիճակագրությունները և ընթացիկ պատկերը։ Այցի առանցքային մասն էր կազմում «Ֆինանսական համակարգի հաշտարար»-ի որոշումները չեղյալ ճանաչելու վերաբերյալ դատական գործերի ուսումնասիրությունը:
Հանդիպման բանախոսներն էին գրասենյակի՝ ռազմավարության մշակման և ֆինանսական կրթման մասնագետ Հասմիկ Մակարյանը և իրավական սպասարկման մասնագետ Ահարոն Ստեփանյանը:
Վ. Եսայանն ուսանողներին մատուցված նյութն առավել հետաքրքրական և ընկալելի դարձնելու համար առաջարկեց քննարկել ներկայացված թեմաների վերաբերյալ տարբեր իրավիճակներ՝ հիմնավորելով ու մեկնաբանելով հնչած կարծիքները:
Սույն թեմային առնչվող հիմնախնդիրների քննարկման շնորհիվ ուսանողները ձեռք բերեցին հստակ գիտելիքներ «Ֆինանսական համակարգի հաշտարար»-ի որոշումները չեղյալ ճանաչելու հիմքերի վերաբերյալ, ծանոթացան ոլորտին վերաբերող ՀՀ Սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներին: