Апреля 29, 2022 | 08:31
Կրթություն
Հայոց լեզվի պատմության ամբիոնի և ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կողմից կազմակերպված «Լավագույն գրաբարագետ» խորագրով օլիմպիադայում, համաձայն հավաքած միավորների, առաջին հորիզոնականն զբաղեցրին Թամարա Կարապետյանը և Լիլիթ Ալեքյանը, երկրորդ հորիզոնականը՝ Փիրուզա Վերմիշյանը և Անահիտ Վարդանյանը:
Երրորդ կարգի մրցանակակիրներն էին Անուշ Հոդաբաշխյանը, Ալվարդ Կոշկակարյանը, Հռիփսիմե Հովհաննիսյանը և Զարուհի Ենգիբարյանը։
Մրցանակակիրներին շնորհավորեցին անակնկալ միջոցառմամբ, որի ընթացքում նրանք ստացան պատվոգրեր, շնորհակալագրեր, մասնագիտական գրքեր: