ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՐԱԲԱՐԱԳԵՏ» ԽՈՐԱԳՐՈՎ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
«Լավագույն գրաբարագետ» խորագրով օլիմպիադայի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողության ընթացքում առաջին, երկրորդ և երրորդ կարգի մրցանակակիրներն ստացան պատվոգրեր, մասնագիտական գրքեր և ծաղիկներ, իսկ մնացած բոլոր մասնակիցները՝ շնորհակալագրեր և մասնագիտական գրքեր։
![olympiad-results-summarized-at-faculty-of-armenian-philology](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/pPUXgMjyJRF5wEcZlEEpGK3DHf.jpg?h=bccd1fa5&itok=g-h6udpx)
Հայոց լեզվի պատմության ամբիոնի և ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կողմից կազմակերպված «Լավագույն գրաբարագետ» խորագրով օլիմպիադայում, համաձայն հավաքած միավորների, առաջին հորիզոնականն զբաղեցրին Թամարա Կարապետյանը և Լիլիթ Ալեքյանը, երկրորդ հորիզոնականը՝ Փիրուզա Վերմիշյանը և Անահիտ Վարդանյանը:
Երրորդ կարգի մրցանակակիրներն էին Անուշ Հոդաբաշխյանը, Ալվարդ Կոշկակարյանը, Հռիփսիմե Հովհաննիսյանը և Զարուհի Ենգիբարյանը։
Մրցանակակիրներին շնորհավորեցին անակնկալ միջոցառմամբ, որի ընթացքում նրանք ստացան պատվոգրեր, շնորհակալագրեր, մասնագիտական գրքեր: