- Главная
- Node
- ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՐԴԱՑԻՆ Ս. ՎԻՇԻՆՍԿՈՒ ԱՆՎԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Май 12, 2022 | 14:01
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՐԴԱՑԻՆ Ս. ՎԻՇԻՆՍԿՈՒ ԱՆՎԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի վարիչ Մարինե Առաքելյանը և ամբիոնի դոցենտ Աստղիկ Ղազարյանը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Կարդինալ Ստեֆան Վիշինսկու անվան համալսարանում դասախոսություններ են կարդացել «Հայաստանի կեսաբազմազանությունը», «Ցանցաձև էվոլյուցիա», «Հայաստանի հերպետոֆաունան» և «Հայաստանի կանթնասունները» թեմաներով:
Դասախոսությունների շրջանակում ԵՊՀ դասախոսները Կարդինալ Ստեֆան Վիշինսկու անվան համալսարանի առաջին կուրսի ուսանողների հետ հարակից անտառում իրականացրել են դաշտային փոքր պրակտիկում, որի ընթացքում ուսանողները ծանոթացել են անտառում բնակվող սողունների, թռչունների բազմազանությանը, տեսել անոտ մողես, ճարպիկ մողես, ինչպես նաև դոդոշ:
Բացի վերը նշվածներից՝ դասախոսները քննարկել են գիտական այն թեմաները, որոնց շրջանակում հայ և լեհ ուսանողները հնարավորություն կունենան գրելու ավարտական աշխատանքներ:
Մեզ հետ զրույցում Աստղիկ Ղազարյանը նշեց. «Մենք այցելեցինք Լեհաստանի գիտությունների ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտի թանգարան, որտեղ պահպանվում են տարբեր երկրներից հավաքված կենդանատեսակներ: Ապագայում նախատեսում ենք կնքել հուշագիր, որի շնորհիվ մեր ուսանողները կգնան այնտեղ և կսովորեն թանգարանային նմուշների խնամքի հմտություններն ու առանձնահատկությունները»:
Նշենք, որ 2016 թ.-ից սկսած՝ ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնն «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացնում է այցեր Տարտուի, Հումբլոդտի և Կարդինալ Ստեֆան Վիշինսկու անվան համալսարաններ: