- Главная
- Node
- ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԷՐ
Май 16, 2022 | 18:13
Կրթություն
Ուսանողական
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԷՐ
Ֆիզիկայի ֆակուլտետում կայացավ «Ֆիզիկոսի օրը» խորագրով միջոցառում, որը նվիրված էր ԵՊՀ հիմնադրման 103-ամյակին, Ուսանողների և երիտասարդների օրվան, Ֆիզիկոսի օրվան:
Միջոցառմանը ներկա էին ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռ. Հակոբյանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ռեկտոր Ա. Մակարյանը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ, այդ թվում՝ ՈՒԽ նախագահ Վ. Գրիգորյանը:
Միջոցառումը մեկնարկեց ֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտներից մեկի գրած օրհներգով, որը ֆակուլտետում հնչում էր առաջին անգամ: Ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը շնորհավորեց բոլոր ֆիզիկոսներին գեղեցիկ տոնի կապակցությամբ:
«Այսօր խորհրդանշական ու գեղեցիկ օր է, քանի որ այսօրվա հետ կապված շատ տոներ կան. 1919 թ. այս օրը կազմավորվել է Մայր բուհը, 1959 թ. ֆիզիկայի ֆակուլտետն առանձնացել է որպես առանձին ֆակուլտետ, այսօր ՀՀ-ում նշվում է նաև Ուսանողների և երիտասարդների օրը, մենք տոնում ենք նաև Ֆիզիկոսի օրը»,- ասաց Ռ. Հակոբյանը:
Ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Վարդգես Գրիգորյանն ասաց, որ տարիներ շարունակ Ֆիզիկոսի օրը ֆակուլտետում նշվել է, ու այս տարին էլ բացառություն չէ: Նա նույնպես շնորհավորեց ԵՊՀ հիմնադրման 103-ամյակի և մնացած բոլոր տոների կապակցությամբ»:
Ֆիզիկոսի օրը նշվում է ամեն տարի: Միջոցառման ընթացքում ներկայացվում են ֆիզիկայի ֆակուլտետը և կյանքում ֆիզիկայի ունեցած դերը, կազմակերպվում են ժամանցային հետաքրքիր խաղեր ուսանողների և դասախոսների միջև: Այս տարի ներկայացրին նաև հեռավար ուսուցման ընթացքում տեղի ունեցած հետաքրքիր և ծիծաղաշարժ դեպքերը: