Май 17, 2022 | 20:31
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ կազմակերպած փորձնական քննությունը համապատասխանեցված էր ընդունելության քննությունների չափանիշներին։ Քննության 20 մասնակիցները Երևանի և ՀՀ տարբեր մարզերի աշակերտներ էին:
Քննական թեստերը կազմել էին ՈՒԳԸ անդամները՝ օգտվելով աշխարհագրության շտեմարաններից։
Խոսելով փորձնական քննության կաևորությունից՝ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Մարիամ Տաշյանը նշեց. «Փորձնական միասնական քննություն կազմակերպելու միտքն առաջացել էր դեռ 2021 թվականին, երբ փորձում էինք գտնել դիմորդների նախաքննական լարվածությունը նվազեցնելու և գիտելիքներն ստուգելու եղանակ, ինչը նպաստում է քննությանն առավել վստահ ներկայանալուն»: