ԵՊՀ-ՈՒՄ ԲԵՄԱԴՐՎԵՑ «պատԵՐԱԶմ չԼԻՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում բեմադրված «պատԵՐԱԶմ չԼԻՆԵՐ» խորագրով ներկայացման նպատակն էր ոգեկոչել 44-օրյա պատերազմում զոհված նահատակների հիշատակը և ապրումակցել նրանց ծնողներին, հարազատներին ու ընկերներին։
![performance-at-YSU](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/74QaVvJOhG13lWZHgdAigDOds9.jpg?h=bccd1fa5&itok=spzrc4G-)
ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈՒԽ նախագահության անդամ, ներկայացման համակազմակերպիչ Սարգիս Բեգոյանը, խոսելով ներկայացման կարևորությունից, նշեց. «Ճիշտ է, կորցրածը ետ բերել չենք կարող, սակայն մեր ապրելով պետք է ապրեցնենք մեր անմահացած մարտական ընկերներին ու հայրենակիցներին։ Հայրենասիրական ոգին պետք է թևածի հայի ներսում, և այդ գիտակցումը սկսվում է դպրոցական տարիքից»:
ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈՒԽ-ի, մշակութաբան Աննա Հակոբյանի և պարուսույց Սարգիս Նավասարդյանի համատեղ ջանքերով կազմակերպված ներկայացման դերակատարները Զովունի գյուղի դպրոցի աշակերտներն էին:
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, 44-օրյա պատերազմում զոհված զինվորների ծնողներ ու ազգականներ, Զովունի գյուղի Ռ. Բաղդասարյանի անվան միջնակարգ և Երևանի N2 ավագ դպրոցների ուսուցիչներ: