- Главная
- Node
- ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՂՈՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Май 25, 2022 | 22:08
Կրթություն
Ուսանողական
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՂՈՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում «Հաղորդավարություն և խոսքի մշակույթ» ծրագրի մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր։ Ծրագիրը, որին դիմել էր ավելի քան 300 ուսանող, ընտրվել՝ միայն երեսունը, ուղղված էր ուսանողների՝ հաղորդավարական և խոսքի մշակույթի հմտությունների զարգացմանը։
Մասնակիցների համար կազմակերպվել էին վարպետության դասեր (բեմական խոսք, արտահայտչականություն, ձայնի տեխնիկա), որոնք անցկացրել են ոլորտի առաջատար մասնագետները։
Ծրագրի աշխատանքների համակարգող, ԵՊՀ ՈՒԽ գիտակրթական հանձնաժողովի քարտուղար, ռադիոհաղորդավար Էլեն Թևոսյանը, խոսելով ծրագրի նախաձեռնությունից, նշեց. «Այսպիսի նախաձեռնությամբ հանդես գալու մասին վաղուց էի մտածում։ Ցանականում էի ստեղծել հաղորդավարների խումբ, որը կանցկացներ հաղորդավարության վարպետության դասեր, որոնք կօգնեն ուսանող մասնակիցներին բարելավել իրենց խոսքը, ինչպես նաև կնպաստեն հաղորդավարության գործում հմտալուն: Այս առումով ՈԻԽ-ն տվեց հնարավորություն իրականացնելու այդ ծրագիրը»:
Անդրադառնալով դասընթացի բանախոսների ընտրությանը՝ Է․ Թևոսյանը նշեց. «Բանախոսներն ընտրվել էին ՈՒԽ նախագահության հետ նախապես անցկացված քննարկման արդյունքում, և հաշվի ենք առել ոլորտում նրանց ունեցած փորձառությունը»:
Նշենք, որ ծրագրի շրջանակում իբրև բանախոս հանդես եկան առաջատար մասնագետներ ու հաղորդավարներ Բաբկեն Չոբանյանը, Լալա Մնացականյանը, Արմինե Ճաղարյանը, Դավիթ Հակոբյանը, Սաթեն Գրիգորյանը։