- Главная
- Node
- «COVID-19-Ի ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՂԻՈՒԹՅԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ, ՀՂԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՄԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԹԵՄԱՅՈՎ» ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
Июня 02, 2022 | 08:35
«COVID-19-Ի ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՂԻՈՒԹՅԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ, ՀՂԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՄԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԹԵՄԱՅՈՎ» ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում կայացավ հանդիպում մանկաբարձ-գինեկոլոգ Ադրինե Գրիգորյանի հետ: Հանդիպման ընթացքում բանախոսն արդի հետազոտությունների հիման վրա ներկայացրեց COVID-19-ի դեմ պատվաստման ազդեցությունը հղիության պլանավորման, հղիության և կրծքով կերակրման շրջանում:
Միջոցառման կազմակերպիչ, ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի՝ ուսումնական հարցերով փոխտնօրեն, ք.գ.թ., դոցենտ Արփինե Գեոլչանյանը, մեզ հետ զրույցում ասաց. «Այսօրինակ հանդիպումներն ուսանողների և բժիշկների միջև շարունակական են լինելու: Թեման ներկայացվում է ոչ միայն գիտական տեսանկյունից, այլև պրակտիկ, ինչը շատ կարևոր է»:
Մանկաբարձ-գինեկոլոգ Ադրինե Գրիգորյանն ընդգծեց, որ թեմայի ընտրությունը պայմանավորված է բազմաթիվ միֆերի առկայությամբ, որոնք պետք է հերքվեն գիտականորեն:
«Շատ եմ կարևորում երիտասարդների շրջանում ճշգրիտ տեղեկատվության տարածումը: Ցանկանում եմ՝ ոչ թե միֆերի կամ ասեկոսեների վրա հիմնվենք, այլ հավաստի աղբյուրներից օգտվենք և ունենանք ապացուցահեն բժշկություն»,- ասաց Ա. Գրիգորյանը:
Ուսանողներն անձամբ էին ցանկություն հայտնել հանդիպելու բժշկի հետ, ստանալու ամբողջական տեղեկատվություն և հղելու իրենց հետաքրքրող հարցերը, որոնց պատասխանեց Ադրինե Գրիգորյանը: