- Главная
- Node
- ՄԵԿՆԱՐԿԵԼ Է 2022-2023 ՈՒՍՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Июня 02, 2022 | 11:15
Կրթություն
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է 2022-2023 ՈՒՍՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Ընդունելությունը կատարվելու է երկու փուլով: Քննությունների և մասնագիտության հայտագրման դիմում-հայտը պետք է ուղարկել admission.ysu.am կայքի միջոցով:
Առաջին փուլի ընդունելության դիմում-հայտը անհրաժեշտ է լրացնել հունիսի 1-ից մինչև հունիսի 25-ը՝ ժամը 18:00-ն, իսկ քննություններն անցկացվելու են ս.թ. հունիսի 28-ին: Մագիստրատուրայի ընդունելության 2-րդ փուլի (1-ին ենթափուլ) ընդունելության դիմում-հայտը անհրաժեշտ է լրացնել հուլիսի 1-ից մինչև հուլիսի 15-ը՝ ժամը 18:00-ն: Քննություններն անցկացվելու են ս.թ. հուլիսի 19-ին և 20-ին: Մագիստրատուրայի ընդունելության 2-րդ փուլի (2-րդ ենթափուլ) ընդունելության դիմում-հայտը պետք է լրացնել օգոստոսի 15-ից մինչև օգոստոսի 22-ը՝ ժամը 18:00-ն, իսկ քննություններն անցկացվելու են ս.թ. օգոստոսի 25-ին և 26-ին:
Ստորև ներկայացնում ենք 2022-2023 ուստարվա մագիստրատրոսական նոր ծրագրերը:
Իրավագիտության ֆակուլտետում այս տարի կմեկնարկեն «Մեդիա և տեղեկատվական իրավունք» և «Միջազգային իրավունք» կրթական նոր ծրագրերը՝ համապատասխանաբար երկու և երեք կիսամյակ տևողությամբ: Երկու ծրագրերն ավարտելու դեպքում ուսանողները կստանան իրավական ուսումնասիրությունների մագիստրոսի որակավորում:
Կենսաբանության ֆակուլտետում կմեկնարկի «Գենոմիկա և բժշկական բջջագենետիկա» մագիստրոսական կրթական ծրագիրը՝ 2 տարի տևողությամբ:
Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում հեռակա ուսուցմամբ կմեկնարկի «Ուսուցչական առաջնորդություն» կրթական ծրագիրը՝ 1.5 տարի տևողությամբ:
Քիմիայի ֆակուլտետում կմեկնարկի «Նյութագիտություն» կրթական ծրագիրը՝ 2 տարի տևողությամբ:
Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում կմեկնարկի «Շուկայագիտություն (մարքեթինգ)» կրթական ծրագիր՝ 1.5 տարի տևողությամբ:
Նշենք նաև, որ սոցիոլոգիայի ֆակուլտետում գործող «Հասարակայնության հետ կապեր» կրթական ծրագիրն այս տարվանից կգործի 1 տարի տևողությամբ, իսկ եվրոպական լեզուների և հաղորդակացության ֆակուլտետում գործող «Զբոսաշրջային թարգմանություն (անգլերեն-հայերեն)» կրթական ծրագիրն այսուհետ կգործի 1.5 տարի տևողությամբ: