- Главная
- Node
- ԱՆՎԱՆԻ ՆՅՈՒԹԱԳԵՏ ԱՐՏԵՄ ՕՀԱՆՈՎԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Июня 07, 2022 | 16:00
ԱՆՎԱՆԻ ՆՅՈՒԹԱԳԵՏ ԱՐՏԵՄ ՕՀԱՆՈՎԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Արտեմ Օհանովը կարդաց «Տարրերի քիմիական հատկությունները՝ որպես նրանց վարքագիծը հասկանալու բանալի» թեմայով դասախոսություն:
Ողջունելով պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին և ուսանողներին՝ Ա. Օհանովն ասաց. «Մեծ ուրախություն և պատիվ է լինել ԵՊՀ-ում: Ես նախկինում էլ այստեղ դասախոսություններ կարդացել եմ և ունեմ վառ հիշողություններ՝ կապված դրանց հետ»:
Դասախոսության կազմակերպիչ, ԵՊՀ կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի գիտաշխատող Հայկ Զաքարյանը, անդրադառնալով դասախոսության կազմակերպմանը, ասաց. «Կիսահաղորդչային սարքերի ու նանոտեխնոլոգիաների կենտրոնի՝ հաշվարկային նյութագիտության լաբորատորիայում դրամաշնորհային ծրագրի շրջանակում հետազոտություն ենք իրականացնում, որը պետք է ունենա արտասահմանյան խորհրդատու: Մեր խորհրդատուն Ա. Օհանովն է, և այդ առիթով էլ գիտնականին հրավիրել ենք Հայաստան: Այցի շրջանակում որոշեցինք կազմակերպել նման հանրամատչելի դասախոսություն»:
Խոսելով դասախոսության թեմայի ընտրությունից՝ Հ. Զաքարյանը նշեց. «Այս թեման բավականին կարևոր է և քիմիայի բնագավառում ունի լուրջ նշանակություն: Հենց գիտնականի առաջարկով էլ այն դարձավ այսօրվա դասախոսության թեման»:
Նշենք, որ Արտեմ Օհանովը 2008 թվականից Սթոուն-Բրուկի համալսարանի պրոֆեսոր է և նյութերի համակարգչային դիզայնի լաբորատորիայի վարիչ։ 2013 թվականին Ա. Օհանովը նմանատիպ լաբորատորիաներ է հիմնել Ռուսաստանում և Չինաստանում։