- Главная
- Node
- «ՆՅՈՒԹԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Июня 21, 2022 | 13:38
Կրթություն
Գիտություն
«ՆՅՈՒԹԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Երևանի պետական համալսարանում մեկնարկել է «Նյութագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի 2022-2023 թթ․ ուստարվա ընդունելության գործընթացը:
Աշխատաշուկայի պահանջներին համահունչ և միջազգային արդիական չափորոշիչներին համապատասխան մշակված այս ծրագիրն ավարտող նյութագետները կարող են արդյունավետ գործունեություն ծավալել մեքենաշինական, մետաղամշակման, միկրոէլեկտրոնիկայի, հանքարդյունաբերության, քիմիական և սննդի արտադրության, կենսաբժշկական նյութերի, դեղերի և կոսմետիկական միջոցների արտադրության, բնապահպանության, գյուղատնտեսության և հարակից այլ ոլորտներում:
Կրթական ծրագիրը մշակվել է ԱՄՆ-ի Նոթր Դամի համալսարանի, Տեխասի Ռիո Գրանդե Վելի համալսարանի, «Հուավեյ տեքնոլոջիս» ընկերության և գործընկեր այլ կազմակերպությունների առաջատար մասնագետների աջակցությամբ։
Ծրագրի շրջանակում դասավանդելու են ինչպես կրթական ոլորտի, այնպես էլ մասնավոր ընկերություններում աշխատող և հրավիրյալ առաջատար մասնագետներ, որոնք կփոխանցեն ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև գործնական փորձ: Դասընթացների մի մասն անցկացվելու է գործընկեր կազմակերպություններում՝ հնարավորություն ընձեռելով ուսանողներին լուծելու կիրառական խնդիրներ և ծանոթանալու աշխատաշուկայի պահանջներին:
Լավագույն ուսանողները հնարավորություն կունենան նաև ֆինանսավորում ստանալու:
Համապատասխան պայմանները բավարարելու դեպքում ծրագրի մասնակիցները միաժամանակ կարող են օգտվել ՀՀ կառավարության 18․06․2020 թ․ N 1035-Ն որոշմամբ «Քիմիա» մասնագիտությամբ մագիստրոսների համար ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից (մանրամասները՝ այստեղ)։
Մագիստրոսական կրթական ծրագրին կարող են դիմել բոլոր նրանք, ովքեր ցանկանում են բացահայտել նյութագիտության գաղտնիքները:
Ծրագրի 2022-2023 թթ․ ուստարվա ընդունելությունը կազմակերպվում է մի քանի փուլով։
Մեկնարկել է 1-ին փուլի փաստաթղթերի ընդունման գործընթացը և կշարունակվի մինչև 2022 թ․ հունիսի 25-ը՝ ժամը 18:00-ն,
2-րդ փուլի 1-ին ենթափուլի փաստաթղթերն ընդունվում են 2022 թ․ հուլիսի 1-ից 15-ը՝ մինչև ժամը 18:00-ն,
2-րդ փուլի 2-րդ ենթափուլի փաստաթղթերն ընդունվում են 2022 թ․ օգոստոսի 15-ից 22-ը՝ մինչև ժամը 18:00-ն:
Ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) և PMI Science-ի աջակցությամբ։