ԿԱՅԱՑԵԼ Է ԵՊՀ ՈՒԳԸ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 75-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կազմակերպած «ՍոցՔեմփ» խորագրով ոչ ֆորմալ կոնֆերանսը մասնագիտական հարթակ էր բոլոր նրանց համար, ովքեր կատարում են վերլուծություններ սոցիալական տարբեր խնդիրների ու դրանց լուծման ուղիների վերաբերյալ:
![Soc-Camp-conference](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/DuvEcXOfZRR3I2y3GgAliBXXTg.jpg?h=bccd1fa5&itok=N9l3PlFM)
Կոնֆերանսի ժամանակ տարբեր ոլորտների ներկայացուցիչ երիտասարդները հնարավորություն են ունեցել ներկայացնելու սեփական հետազոտությունները և վերլուծությունները: Աշխատանքներն իրականացվել էին ոչ խիստ գիտական տեքստերով, իսկ քննարկումն ընթանում էր ոչ ֆորմալ միջավայրում։
«ՍոցՔեմփ»-ը թիրախավորել էր միջոլորտային համագործակցությունը՝ դառնալով կամուրջ երիտասարդ հետազոտողների, ՔՀԿ-ների, ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների միջև։
Սևանում կազմակերպված եռօրյա կոնֆերանսի ընթացքում մասնակիցները ներկայացրել են զեկուցումներ, հրավիրյալ հյուրերը՝ դասախոսություններ։
Կոնֆերանսն ավարտվել է ակտիվ քննարկմամբ։
Նշենք, որ կոնֆերանսը կազմակերպվել էր «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար (ԴԱՏԱ)» ծրագրի շրջանակում «Սոցիես» փորձագիտական կենտրոնի օժանդակությամբ: