- Главная
- Node
- «ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԵՍ ԴԱՐՁԵԼ ԵՄ «ՍՄԱՐԹ» ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՄԲ ՄԱՐԴ, ՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐԱԳԱՆԵՐՈՒՄ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է ՉԱՓԵԼ ԻՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ». ՄԱՐԻԱՄ ՄԻՐԶՈՅԱՆ
Июля 25, 2022 | 14:28
Կրթություն
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԵՍ ԴԱՐՁԵԼ ԵՄ «ՍՄԱՐԹ» ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՄԲ ՄԱՐԴ, ՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐԱԳԱՆԵՐՈՒՄ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է ՉԱՓԵԼ ԻՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ». ՄԱՐԻԱՄ ՄԻՐԶՈՅԱՆ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական ծրագրի այս տարվա շրջանավարտներից է Մարիամ Միրզոյանը, ում հետ զրուցել ենք համալսարանական կյանքի, ծրագրի ընձեռած հնարավորությունների և աշխատաշուկայում հասարակայնության հետ կապերի (PR) մասնագետների մեծ պահանջարկի մասին:
Պատմում է Մարիամ Միրզոյանը։
Մասնագիտության ընտրության հարցում դժվար եմ կողմնորոշվել։
Նախքան սոցիոլոգիայի ֆակուլտետ ընդունվելս հետաքրքրված էի տարբեր ոլորտներով՝ տնտեսագիտություն, հոգեբանություն և այլն: Ժամանակի ընթացքում հասկացա, որ ցանկանում եմ դառնալ PR մասնագետ: Ընտրեցի ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետը, քանի որ տեղեկացել էի՝ երրորդ կուրսից հնարավորություն կունենամ ընտրելու PR մասնագիտացումը։
Ավելիին հասնելու մտածողությունն իմ մեջ ձևավորվել է ԵՊՀ-ի պատերի ներսում։
Ֆակուլտետը հնարավորություն է տալիս ստանալու որակյալ, ժամանակակից ու միջազգային ստանդարտներին համապատասխան կրթություն: Համալսարանում ես դարձել եմ «սմարթ» մտածողությամբ մարդ, ով բոլոր պարագաներում կարողանում է չափել իր գիտելիքները՝ հասկանալով, թե դրանք ինչպես ու ինչ նպատակներով կարելի է կիրառել:
Մագիստրոսական ծրագրում ստացած կրթության շնորհիվ կարողանացա աշխատանքում ինձ լավագույնս դրսևորել։
Մագիստրոսական ծրագրում մասնագիտության վերաբերյալ ստացել եմ առավել համակողմանի ու խոր գիտելիքներ: Հատկանշական է այն, որ ծրագրի շրջանակում դասախոսում էին այնպիսի մարդիկ, որոնք ոլորտի լավագույններից են և ունեն մեծ ճանաչում: Աշխատաշուկա մուտք եմ գործել բակալավրիատն ավարտելուց հետո: Արդեն երկու տարի է՝ աշխատում եմ մասնագիտությամբ: Վստահաբար կարող եմ ասել, որ ֆակուլտետում ստացած համակողմանի գիտելիքները թույլ են տալիս աշխատանքում ավելի վստահ զգալ:
PR մասնագետ կարող են դառնալ ոչ միայն սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողները:
Անգամ այն ուսանողները, որոնք անծանոթ են տվյալ ոլորտին, մագիստրսական ծրագրում ստացած գիտելիքների շնորհիվ կարող են դառնալ ոլորտի լավագույն մասնագետներից: Ծրագրին դիմած բոլոր ուսանողներին հնարավորություն է տրվում ստանալու հիմնարար գիտելիքներ:
Այս տարվանից դասախոսելու եմ արդեն իսկ հարազատ դարձած ֆակուլտետում։
Ինձ համար գերագույն հաճույք էր ԵՊՀ ուսանող լինելը: Իսկ այս ուսումնական տարվան ամենաշատն եմ սպասում․ մեծ պատիվ է լինել ԵՊՀ դասախոս և ստացածս գիտելիքները փոխանցել ուսանողներին:
Մարինե Մկրտչյան