ԵՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է «ՎԻԶՈՒԱԼ ՀԱՇՎԱՐԿ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Հայաստանում առաջին անգամ 2010 թվականին մեկնարկել է ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական (ՏՏԿՀ) կենտրոնի և Գերմանիայի Ռոստոկի համալսարանի «Վիզուալ հաշվարկ» մագիստրոսական համատեղ կրթական ծրագիրը։ Այն իրականացվում է Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) աջակցությամբ:
![Jamshid-Tavangarian](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/1XwKUCphM3DRAi2gw1s99DnZUZ.jpg?h=bccd1fa5&itok=OJkQC7Oc)
Համագործակցության նպատակն էր ստեղծել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթական կրկնակի աստիճան շնորհող, ժամանակակից մարտահրավերներին ուղղված համատեղ ծրագրեր:
Երևանի պետական համալսարանի և Գերմանիայի Ռոստոկի համալսարանի միջև համագործակցությանը մեծապես նպաստել է պրոֆեսոր Ջամշիդ Թավանգարիանը: Նա ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայտնի և նշանակալի ներդրում ունեցած գիտնական էր, ով մեծապես նպաստել է համակարգչային ճարտարապետության և շատ բարձր աստիճանի էլեկտրոնային սիստեմաների (VLSI) նախագծմանը, իսկ ավելի ուշ՝ ժամանակակից մուլտիմեդիայի էլեկտրոնային ուսուցման միջավայրերի ճարտարապետության և տեղեկատվական համակարգերի զարգացմանը:
Ցավոք, վերջերս 77 տարեկանում կյանքից հեռացել է Ջամշիդ Թավանգարիանը:
Երևանի պետական համալսարանն իր խոր ցավակցությունն է հայտնում պրոֆեսորի ընտանիքի անդամներին և ուսանողներին: