ԵՊՀ կրթական ծրագրերի մոնիթորինգի և վերանայման կարգ
ԵՊՀ կրթական ծրագրերի ընթացիկ մոնիթորինգի և պարբերական վերանայման կարգը կանոնակարգում է բակալավրի և մագիստրոսի պատրաստման կրթական ծրագրերի ընթացիկ մոնիթորինգի (մշտադիտարկման) և պարբերական վերանայման գործընթացները։ ԵՊՀ կրթական ծրագրերի ընթացիկ մոնիթորինգի և պարբերական վերանայման գործընթացները կրթական ծրագրերի իրականացման փուլում դրանց որակի ապահովման և շարունակական բարելավման հիմնական մեխանիզմներից են:
Կարգը սահմանում է ԵՊՀ կրթական ծրագրերի ընթացիկ մոնիթորինգի (մշտադիտարկման) և պարբերական վերանայման գործընթացների նպատակները և խնդիրները, դրանց ներկայացվող հիմնական պահանջները, կիրառվող ընթացակարգերը, հիմնական դերակատարներին և համապատասխան ժամանակացույցները։ Կարգում տրվում են նաև կրթական ծրագրի ընթացիկ մոնիթորինգի հաշվետվության ձևաթերթը՝ ծրագրի կատարողականի արդյունքային ցուցանիշների կազմով, ինչպես նաև ծրագրի պարբերական վերանայման համար պահանջվող փաստաթղթային փաթեթի կազմը։