Октября 05, 2018 | 13:33
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
Սեպտեմբրի 27-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողները ֆակուլտետի ՈւԳԸ նախաձեռնությամբ այցելեցին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` ներկա գտնվելու դատական նիստերին: Այցը ուսանելի էր. այն հնարավորություն տվեց առավել ամբողջական պատկերացում կազմել արդարադատության իրականացման գործընթացին: Ուսանողները հնարավորություն ստացան հետևել դատական քննության իրականացմանը, որը մեկ անգամ ևս նպաստեց նրանց տեսական գիտելիքների ամրապնդմանը: Նմանատիպ այցերը հնարավորություն են ընձեռում ուսանողներին կողմնորոշվելու իրենց ապագա մասնագիտության ընտրության հարցում, ուստի նմանատիպ այցերը պարբերական բնույթ են կրելու:
Հեղինակ` Վիկտորյա Մարտիրոսյան