Համաշխարհային պատմության կերպափոխությունները
ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության (ՈւԳԸ) նախաձեռնությամբ նոյեմբերին մեկնարկեց «Համաշխարհային պատմության կերպափոխությունները» խորագրով մեկամսյա դասընթացը:
![1542015617](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/Mh1uhQSjnKztIpaYp1tLPmgfwy.jpeg?h=e474c8f1&itok=XUm9-c-c)
Դասընթացի սկզբում իր ելույթով հանդես եկավ ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ Սիրանուշ Բաղումյանը: Նա ողջունեց բոլոր ներկաներին և ներկայացրեց դասընթացի հիմնական նպատակը: Դասընթացի առաջին հանդիպման ընթացքում բանախոսները խոսեցին պատմության պարբերացման, ժամանակակից աշխարհի էթնոքաղաքական հակամարտությունների, Սառը պատերազմի ավարտի և նորաշխարհակարգի ձևավորման, ԽՍՀՄ փլուզման և այլ հիմնախնդիրների մասին:
Դասընթացին մասնակից ուսանողները հետաքրքիր քննարկումներ էին ծավալում աշխարհում և երկրում տիրող իրավիճակների, քաղաքական հակամարտությունների վերաբերյալ: Ուսանողները նշեցին, որ նման հարցերի քննարկումը շատ կարևոր է, և հուսով են` կկրի շարունակական բնույթ:
«Համաշխարհային պատմության կերպափոխությունները» խորագրով դասընթացը Ֆակուլտետում կշարունակվի մինչև նոյեմբերի վերջ:
Հեղինակ` Տաթև Նուրիջանյան