Декабря 10, 2018 | 16:04
Կրթություն
Դասախոսության ընթացքում Գևորգ Մկրտչյանն ունկնդիրներին ծանոթացրեց հաղորդակցման հմտություններին, վարվելակերպի և գործնական էթիկետի ընդհանուր կանոններին, խոսեց էթիկայի և էթիկետի տարբերությունների, ինչպես նաև ճիշտ դիմելաձևերի և իմիջի մասին, որոնք ավելի են մեծացնում հաջողության հասնելու հավանականությունը:
Բանախոս Գևորգ Մկրտչյանն անդրադարձավ նաև ժեստերի լեզվին՝ բերելով գործածական օրինակներ:
Հանդիպման վերջում ավելի մանրամասն անդրադարձ կատարվեց, թե հաղորդակցման էթիկան ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ միջազգային հարաբերությունների ու դիվանագիտության վրա:
Հանդիպման ընթացքում հնչեցին նաև մի շարք հարցեր, որոնց տրվեցին բովանդակալից ու համապարփակ պատասխաններ: